Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը: Կարեն Կարապետյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը:
Իրատեսակա՞ն է արդյոք ծրագիրը։ Մեծ հաշվով` այո։ Ճիշտ է, կան որոշ կասկածելի դրույթներ (օրինակ` 6-ամսյա ժամկետում մեխանիզմ ներդնել, որը կվերափոխի հարկային և մաքսային համակարգի աշխատողի կերպարը), սակայն դրույթներն ընդհանուր առմամբ իրագործելի են և ֆանտաստիկայի ժանրից չեն։
կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանը «Գազպրոմին» է «դրդելու» իջեցնել Հայաստան մատակարարվող գազի գինը։ Գուցե նման պայմանավորվածություն եղե՞լ է ի սկզբանե։ Դա նշանակում է, որ Կարապետյանը, որքան էլ հերքի, այնուամենայնիվ, ունի «կախարդական փայտիկ», որը, սակայն, չունի նախկին կառավարությունը և երկրի նախագահը։
Իրատեսակա՞ն է ծրագիրը, թե՞ ոչ։ Այստեղ մի հանգամանք կա՝ չկան «ցուցանիշային» խոստումներ (օրինակ՝ տարեկան 10% տնտեսական աճ կամ աղքատության կրճատում մինչև 11.2%, ինչպես նախկին ծրագրերից մեկում էր)։ Փոխարենը՝ կա կոնկրետ քայլերի ժամանակացույց։
«Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ»։
«Ծնողները երեխաների անունից պրոֆիլներ են ստեղծում տարբեր սոցցանցերում, ու հիմա ամենատարածված խնդիրն այն է, որ ինտիմ բնույթի սոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում»:
Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետևյալ անժխտելի իրողությունը:
Եթե Կարեն Կարապետյանն արեց դա, ապա նրա ղեկավարած կառավարությունը՝ իր ծրագրով ու գործունեությամբ ու խնդիրների լուծմամբ, կլինի Հայաստանում ամենաոչստանդարտ կառավարությունը։
«Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով` ընդհանուր մոտեցումները նույնն են, որովհետև դրանք բխում են հուշագրից, յուրաքանչյուր խմբակցությունում կքննարկի, որոշում կկայացնի. «Ձևակերպումների խնդիր կար, կան մի քանի տարբերակներ, կարծես, ընդունելի են բոլոր խմբակցությունների համար, մնում է՝ ոչ միայն խմբակցության ղեկավարները որոշում կայացնեն, այլև խմբակցություններում քննարկեն և որոշում կայացնեն»:
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 108 պատգամավոր: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
Հայաստան ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 5%:
«Դասեր պետք է քաղել ՀԱՊԿ-ի երևանյան նիստից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին։
Երևանում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի համակարգմամբ գործող հայ-ռուսական «Գրիբոյեդով» քննարկումների ակումբի առաջիկա ամիսների հյուրերը հայտնի են։
Չի կարելի գործարարի հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով՝ նրան ստիպել կամ համոզել Հայաստանում ներդրում անել
«Ընդունում եմ, որ կարող էիք փոխել ձեր կարծիքը, պատրաստ եմ քննարկումների, բայց հաշվի առեք՝ խոսքը վերաբերելու է կոմպլեքսային լուծմանը։ Իսկ գնդակը ձեր դաշտում է»,- հայտարարեց Դ. Հարությունյանը։
«Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքի իրացումն է»:
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 117 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Նրա կարծիքով՝ ըստ էության, այն, ինչ Հայաստանի համար կարող էր անել ՀԱՊԿ-ն, անում է Ռուսաստանը՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր երկիր և գործընկեր։ «Բայց Ռուսաստանը նաև իր շահերն ունի, իսկ այդ շահը Հարավային Կովկասն է, և ոչ միայն՝ առանձին վերցված երկիր»։
«Հայաստանը Ռուսաստանի համար առանձնահատուկ գործընկեր է»,- այս մասին «Ռուս-հայկական համագործակցությունը. ներկա վիճակն ու հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի պետ Արթուր Աթաևը:
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերը, որի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը:
2016 թվականը այնքան էլ հաջող չի բջջային կապի օպերատորների համար:
Մենք գրելու հետ սեր ունեցող ժողովուրդ ենք։ Գրում ենք և՛ հենց այնպես՝ գրելու համար՝ անունը դնելով ոտանավոր կամ պատմվածք, գրում ենք նաև վերևներին՝ ի տեղեկացում։ Այսինքն՝ գրում ենք ինչպես՝ բառադի, այնպես էլ՝ ի գործ։
«Շատ դժվար է Երևանում ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված-մեծացած երիտասարդին բացատրել, որ նրա վրա կրակում են ռուսական զենքից, ու դրա հետ պետք է համակերպվել, քանի որ Ռուսաստանը բիզնես է անում, ինչպես Ռուսաստանում են ասում, և, եթե Ռուսատսանը չվաճառի, ապա Ադրբեջանը կգնի մեկ այլ երկրից»։
«Վարչապետը եկավ Ռուսաստանից, երևի մեծ մասդ ճանաչում եք, ու բավականին հետաքրքիր նոր ծրագրեր է առաջարկում։ Շատ կոնկրետ է, հետևողական է, և չեմ կարծում, որ կլինի որևէ մեկը, որ կգա այստեղ ներդրում կանի ու վատ վիճակի մեջ կընկնի։ Դուք էլ հայաստանցիներ եք, մենք ժամանակավոր ձեզ գործուղել ենք փող աշխատելու»։
Ալեքսանդր Կռիլովը համաձայնեց, որ ապրիլին իրոք հսկայական բացթողումներ են եղել. «Կարծում եմ՝ ռուսական կողմը դրանից համապատասխան հետևություններ արեց, ու վերջին ռազմական շքերթին տեսանելի էր՝ ինչ եղանակով նման իրավիճակը կհաղթահարվի»:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում։
Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ անցած տարվա համեմատ՝ արտահանումների դինամիկան աճել է, և դա պայմանավորված է Ռուսաստանում առաջացած դեֆիցիտով:
«Նախարարը չի որոշում մշակույթի հետագա զարգացումը, դա պետք է լինի ազգային ծրագիր, որ հասարակության, մշակութային, քաղաքական գործիչների հետ ներսից լինի այդ պահանջը: Հայաստանն այն երկրներից է, որի բրենդը մշակույթն է: Պահանջկոտություն է անհրաժեշտ ցուցաբերել»:
«Նորաձևության աշխարհում վաղուց արդեն ամեն ինչ ասվել և արվել է: Այսօր նոր խոսք ասելը շատ դժվար է: Նմանությունները գալիս են նրանից, որ, երբ մարդիկ աշխատում են նույն ոճի մեջ և, որպես ոգեշնչման աղբյուր, շատ հաճախ օգտվում են նույն թեմաներից, հաստատ ինչ-որ նմանություններ կգտնվեն»: