Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսօրվա ծրագիրը

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց շարժման այսօրվա քայլերը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի մինչև արտահերթ ընտրությունները՝ «ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը լինի երկրի վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին Արշակունյաց պողոտան, Հալաբյան-Կիևյան խաչմերուկը փակ է, Մարտունիից 200 ավտոմեքենաներ ավոտերթով գալիս են Երևան: Նա հայտնեց, որ քիչ հետո իրենք երթով կշարժվեն դեպի Մաշտոցի պողոտա՝ հասկանալու համար, թե քաղաքում ինչ է կատարվում, և վերջում Հանրապետության հրապարակում հանրահավաք կունենան. «Ժամը 6-ին այստեղ «Նեմրա» խմբի համերգն է լինելու, իսկ 7-ին՝ հանրահավաքը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30