«Ես ինքս ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան՝ Կարեն Կարապետյանը. վա՛յր դրեք զենքերը». Նիկոլ Փաշինյան

«Ոստիկանության ու Ոստիկանության պետի՝ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հայտարարություններն ուղղակիորեն նշանակում են, որ նրանք հրաժարվում են կատարել Կարեն Կարապետյանի որևէ հրաման»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դա տրամաբանական է, որովհետև Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար չէ, և նա չունի որևէ լիազորություն ուժային որևէ կառույցի որևէ հրահանգ տալու. «Ես պատասխանատու ասում եմ՝ ես ինքս ուժային կառույցներին հրահանգ տալու շատ ավելի մեծ հիմքեր ունեմ, քան՝ Կարեն Կարապետյանը: Այնպես որ, ՀՀ բոլոր ոստիկաններին կոչ եմ անում րոպե առաջ և անվերապահորեն միանալ մեր հավաքներին, միանալ ժողովրդին, վայր դնել զենքերը և հայտարարել ՀՀ-ում սկսված խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30