«Հունիսին կայանալիք գործընկերության խորհրդի նիստում պետք է ընդունվի ճանապարհային քարտեզը, որը պարունակում է CEPA-ի 80%-ը»,- ասաց Ա.Ադոնցը:
«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այո՛, ես տեղեկություններ ունեմ, բայց ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ կհերքեմ»:
Խոսքը ոչ թե հայտարարվող 1,5-2 տոկոս գնաճի, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական թանկացումների մասին է։ Այդ խնդրին Նիկոլ Փաշինյանը, երբ դեռևս Ազգային ժողովի պատգամավոր էր, շատ ավելի բուռն էր արձագանքում։
168.am-ի տեղեկությունների համաձայն՝ ևս մեկ մոսկվայաբնակ հայ մտմտում է ներդրումային ծրագիր իրականացնել Գյումրիում ու հենց «Շիրակ» ՀԸ-ն ձեռք բերելու հեռանկարով: Ի դեպ, այս երկու գործարարների հավակնությունների մասով էլ մեր տեղեկատվությունը հաստատեցին «Շիրակ» ՀԸ-ում:
«Կարծում եմ՝ մեկնաբանությունների շուրջ տարաձայնություններ ևս չկան, պարզապես ՀՀ նոր իշխանությունները փորձում են իրավիճակն ինչ-որ կերպ շարունակել, այլապես պետք է չմասնակցեն այս օրակարգով բանակցություններին»։
«Ցանկացած հարկային փոփոխություն ներդրողի տեսանկյունից ցանկալի չի, որովհետև ներդրողը նախընտրում է կայունություն, որովհետև ապագայի իր գնահատականները կախված են այն օրվա եղած պայմաններից, երբ նա քննարկել է՝ ներդրում կատարի՞, թե՞ ոչ»:
Ռուս քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանք էր, բայց այն վերաբերում էր միջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությանը:
Կառավարությունում ևս մեկ անգամ քննարկում են գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի փոփոխման մասին նախագիծը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Վիզաների ազատականացման երկխոսության ժամանակ սա ևս պետք է հաշվի առնենք, և եթե կարողանանք այս տեմպը պահել, ապաստան հայցողների թիվը հասցնել նվազագույնի, ըստ էության այս մտահգությունը կփարատենք մեր գործընկերների մոտ»։
«Երբ ինձ հարցնում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, ունեմ մեկ պատասխան՝ առայժմ ողջ է։ Առայժմ դատավոր Մարինե Մելքոնյանը մահ չի պատճառել Մանվել Գրիգորյանին»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարկերի իրական տոկոսներին և հարցադրում արեց՝ ինչո՞ւ չեն կարողանում արձանագրել իրական տոկոսները: Ըստ նրա՝ երբ քաղաքացին վարկ է վերցնում, ի վերջո, ի՞նչ ծախսեր պետք է անի արդեն իսկ ստացված վարկերից, և որքանո՞վ է դա տրամաբանական:
«Ես կուզենայի՝ պարզվեր Շիրխանյանի կապը նաև Նաիրի Հունանյանի հետ։ Շիրխանյանն իր ամբողջ կյանքում երազել է այդ երկրի տերը դառնալ, փառք Աստծո, չի հաջողվել։ Կա մի սահման, որից այն կողմ չպիտի անցնես»։
Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի նախագահի տեղակալ նշանակված Շուշանիկ Ներսիսյանը, ով ՊԵԿ-ում համակարգում է մաքսային ոլորտը, բարի կամքի դրսևորման նպատակով որոշել է աջակցել գործարարներին: Պաշտոնյա տիկնոջ աջակցությունը դրսևորվել է մաքսազերծվող ապրանքների համար նախատեսվող մաքսավճարը նվազեցնելու միջոցով:
Ինչի՞ հաշվին է տարեսկզբին արձանագրվել շինարարության ծավալների ավելացումը։ Հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանում էական են եղել հատկապես միջազգային վարկերով իրականացված շինարարական աշխատանքները։ Դրանք ավելացել են 12 անգամ` կազմելով 3,3 մլրդ դրամ։
«Մեր պարզագույն դիտարկումները ցույց են տալիս, որ վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում, այսօր հասարակությունը շատ ավելի քիչ է վստահում վարչապետին, հատկապես՝ նրա թիմակիցներին, քան՝ նախորդ տարվա մայիսին ու սեպտեմբերին, երբ տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները»:
«Մեկ բառով չի կարելի ասել, որովհետև ի՞նչ է ներդրումը. ներդրումը պահանջում է շահույթի համապատասխան մակարդակ և երկարաժամկետ վստահություն, որովհետև այդ շահույթը մեկ տարում չի կարող փոխհատուցվել: Ինչո՞ւ է ներդրումը գնում ռիսկային երկիր»:
«Նա իր անճարակությունից, որ իր մոտ ոչինչ չի ստացվում, ըստ օդում կախված լուրերի, նա երկու անգամ փորձել է քաղաքապետի պաշտոնից ազատման դիմում գրել, հիմա ինքնահաստատման պրոցեսի մեջ է ընկել, չի կարողանում գործ անել, այդ պատճառով էլ նախկին իշխանությունների արած գործերը՝ լավ թե վատ, ցանկանում է հանրությանը մատուցել, իբրև թե բացահայտում է արել»։
«Թուրքիայի հետ կապված խնդիրը մի քիչ բարդ է, հոգևորական դասի առումով, օրինակ՝ մտածում էի, որ ներկա կլինի Ամենայն Հայոց կաթողիկոսը, այնտեղ ներկա էր Երուսաղեմի պատրիարքը։ Ես տեսա, որ մեր կառավարությունը ծաղկեպսակ էր ուղարկել»։
Պարզվում է՝ այս երկու ազատումները խոր հետք են թողել նախկին փոխնախարարի մոտ: Աշխատակազմում ենթադրում են, որ համակարգում այդպես էլ չմարսված պաշտոնյան այսօր վրեժ է լուծում իրենցից՝ կառավարության ավելի բարձր օղակից տված հրահանգներով:
«Քննարկման ժամանակ բացատրեցի, որ ունենալու ենք տեղական արտադրության վախճան, շուկան դառնալու է մոնոպոլիզացված: Կառավարության ներկայացուցիչներն ինձ պատասխանեցին, թե այս ամենը մոնոպոլիզացնելու համար չեն անում, ես էլ ասացի՝ եթե դրա համար չէ, ուրեմն արեք՝ ի շահ տեղական արտադրողների»:
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ Ընկերությունը (LYD.TO) տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը սկսել է Ամուլսարի ծրագրի երրորդ աուդիտը՝ Ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և ջրի որակի վրա գնահատելու համար:
Բ. Մուրազին նշեց նաև, որ իր հետ խոսելիս ոստիկանապետը շատ բարկացած տոնով ասել է, թե՝ «ես ճանաչո՞ւմ եմ արդյոք իրեն, որ այդպիսի բաներ եմ գրում, ինքը ոչ ոքից չի վախենում, ո՞նց կարող են իրեն զանգել», ինչին ինքը պատասխանել է, որ լավ կլիներ, եթե իր մամուլի ծառայությունը դրան անդրադառնար, ոչ թե ինքն անձամբ զանգեր։
«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգին:
«Առանց ՀՀ-ի ՀԱՊԿ-ում որոշում չի կայացվելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առկա խնդրին և դրա հանգուցալուծման հնարավոր ժամկետներին:
«Երեկ, առանց մեր ներկայացուցիչների, կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել, քննարկել են մեր հարցը և, ըստ տեղեկությունների՝ Կենտրոնական բանկը բացառել է որևէ փոխզիջում: Պնդել են, որ սահմանված 3 միլիոն դրամն օրինական ու օբյեկտիվ է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է պետական տուրքը բանկի մասնաճյուղի դեպքում բարձրանալ ընդամենը 1.5 անգամ, բանկերի դեպքում՝ 2.3, իսկ մեր դեպքում՝ 6000 տոկոսով»:
Այսօր ժամը 10-ին կայանալիք հավաքի պահանջը լինելու է բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ասում են այնքան ժամանակ կխմբվեն շենքի դիմաց, մինչև գործադիրի ղեկավարը պատասխանատվություն կզգա իր քաղաքական ուժի՝ ընտրազանգվածի նկատմամբ:
Փոխարենը մտածելու, թե ինչ կարելի է անել տնտեսական գործընթացները երկրում ակտիվացնելու և մարդկանց համար աշխատելու ու արժանապատիվ ապրելու հնարավորություններ ստեղծելու համար, եղածն էլ քանդում ենք` առանց մտածելու հետևանքների մասին։ Քանդելը, թերևս, ամենահեշտ բանն է, որը կարելի է անել։
Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է հիպոթեքային վարկերի կրկնակի աճի, շինարարության հսկայական ակտիվության, տնտեսական հեղափոխության մասին, անշարժ գույքի շուկան հեղափոխական տեմպերով նահանջում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր զանգահարել է գրավատների ու փոխանակման կետերի գործունեությամբ զբաղվողներին և հայտնել է, որ Կառավարությունում ավարտվել են տնտեսվարողների առաջարկությունների շուրջ խոստացված քննարկումները, իսկ պատասխանը հիասթափեցնող է:
«Ներկայումս հստակ ներկայացվել է, և կողմերը կարող են արդեն գալիք հանդիպման ժամանակ իրենց դիրքորոշումը հայտնել այս հրապարակային հստակեցման վերաբերյալ: Կարող են դեմ կամ կողմ լինել: Սակայն այս քննարկումները նման հրապարակային ձևով դրական են անդրադառնում գործընթացի վրա և փակում են շահարկումների «դուռը»»: