Բաժիններ՝

Հրաժարական կտամ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել, նորմալ գործընթաց է: Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, բայց ես ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում», – ասաց Հարությունյանը։

Հարցին, ե՞րբ կկարծի, թե իր լիազորությունները չի կատարում՝ նախարարը ասաց. «Չեմ կարող ասել, տարբեր իրադարձություններ… Սա այդ իրավիճակը չէ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930