«Հիմա ես ապրում եմ մի երկրում, որը նման է 1937 թվականին». Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համար զարմանալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Ըստ նրա՝ սկզբում ասում էին, թե կոռուպցիայի դեմ պայքար են տանում, բայց այժմ այդ գործընթացը ստացել է անհասկանալի բնույթ. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն էլ դրա վառ օրինակն է։
«Հիմա ես ապրում եմ մի երկրում, որը նման է 1937 թվականին, քան ազատության»,- Հանրային խորհրդի նիստում ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին Հանրային խորհրդի ուղղությամբ հարվածներ են տեղում, որոնք առաջին հերթին՝ ուղղված են իր դեմ։ Ավելին ՝ քննարկում են՝ արդյո՞ք Հայաստանին պետք է Հանրային խորհուրդ։ Հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկան խորհրդի անդամները։ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հանրային խորհրդի գոյությունն անհրաժեշտություն է, քանի որ այն փոփոխությունների ժամանակահատվածում պետք է լինի։
Զվարթ Խաչատրյան