Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը խնդրի վերաբերյալ մեր հարցին պատասխանեց՝ ընթացակարգն այնպիսին է, որ քաղաքացին պետք է ունենա Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնի տեղեկատվություն։
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:
Նիկոլ Փաշինյանի՝ իր ենթակաների հետ շփվելու մշակույթն այն մակարդակին է հասել, որ նրա հետ չեն ուզում աշխատել անգամ նրան ամենամոտ գտնվողները, հատկապես այն մարդիկ, ովքեր ստիպված են անդադար շփվել նրա հետ:
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած։
Ոչ մի երաշխիք չկա. չեմ հավատում՝ սահմանազատում չի արվելու. վտանգը դեռ դեմներս ա. Կիրանցի գյուղապետ
Մոնթեն ասաց` երբ Խաչիկին ասում եմ՝ այս տարածքն ազատագրենք, ասում է` աչքիս վրա. Բալայան
Իշխանությունը տապալել է գործընթացը՝ առաջնորդվելով Ադրբեջանի պահանջներով. Տիգրան Աբրահամյան
Նախապես ունենալով հանգուցալուծման և հնարավոր լիցքաթափման մշակված պլան, թե դերակատարների և թե պսևդոընդդիմադիրների գործարկմամբ իշխանությունն առաջարկելու է «ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ» կոչվող խայծը: Հանրային-Հոգևոր-Քաղաքական պրոտեստը պետք է պահանջի այս իշխանության ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։
Անկասկած է, եկել է հանձնարարությունը Վաշինգտոնից: Հարցն այն է, թե ինչո՞ւ: Հնարավոր պատասխանները կարող են լինել շատ: Իսկ դրանց մեջ կարո՞ղ է լինել այն, որ Վաշինգտոնն այդ կերպ արտահայտում է իր դժգոհությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացից, որը, եթե ունենա հաջողություն, կբերի Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության:
Թշնամուն հանձնվող հայկական գյուղերը միշտ մեր օյկումենայի մաս են կազմել: Դրանցից հրաժարվելը ոչ միայն ռազմավարական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար (ինչի մասին բազմիցս խոսվել է), այլև էապես նվազեցնում է մեր քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը:
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու՝ վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատվությունը, ինքնավստահությունը և այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը:
Նա նշել է, որ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի և դրա շրջանակում գյուղերի հանձնման պատասխանատվությունը ՀՀ իշխանությունները հենց սկզբից փորձեցին բարդել գյուղացիների վրա՝ ամբողջ պետության գոյությունը համարելով 3 գյուղերով պայմանավորված ինչ-որ վիճակ, ինչը և՛ սուտ է, և՛ մոլորեցնող:
2018 թ. իր հայտնի ելույթում, երբ Սերժ Սարգսյանը զգուշացնում էր, թե ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում ենք և ինչպիսի ծանր հետևանքներ են սպասվում, իրենց ձեռնտու չէր լսել, որովհետև իրենց առաջնահերթությունը ո´չ Հայաստանն էր, ո´չ էլ առավել ևս Արցախը: Իրենց երազանքը իշխանություն դառնալն էր, բայց ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ դրա վայելքներից օգտվելու համար:
Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով, կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին 168.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Պետք է կոչ անենք Իսրայելին՝ ընդունել 1967 թվականի սահմանները։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաների առնչությամբ ասաց՝ եթե Տավուշում սկսված գործընթացին չմիանան հասարակության լայն խավերը և պայքարի դուրս չգան՝ ապա բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ է սպասվելու Հայաստանին։
Հայ եկեղեցու դեմ իշխանական ոհմակի հարձակումներն անակնկալ չեն, քանի որ եկեղեցին ոչ միայն հրաժարվեց մասը դառնալ Փաշինյանի օկուպացիոն արքունիքի, այլև տեսանելի և համոզիչ կերպով ընդլայնում է իր հեղինակությունը ժողովրդի մոտ:
«30 տարի տարածաշրջանում հաստատված ստատուս-քվոն փոխվեց 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո: Ավելին, ինձ իրավունք եմ վերապահում պնդելու, որ դրանից հետո որևէ ստատուս-քվո այլևս չկա, որովհետև իրավիճակը հետևողականորեն փոխվում է և վատթարանում հայ ժողովրդի համար:
Կիրանցեցի 96-ամյա Լենա տատն օրհնեց ու բարի ճանապարհ մաղթեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք քայլերթով այսօրվանից կուղևորվեն դեպի Երևան:
«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարից։
Բացի ՔՊ-ից գրեթե բոլոր կուսակցություններն այստեղ են. Գառնիկ Դանիելյան
Հիմա ամենահետաքրքիրը. եթե չգիտեք՝ ասեմ, որ, ըստ միջազգային իրավունքի, «օկուպանտը» պետք է փոխհատուցի իր այդ «քայլի» համար. այսինքն՝ տրամաբանական է, որ առաջիկայում Ալիևն առաջ է քաշելու կոնտրիբուցիաների (ռազմատուգանք) հարցը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարարի տեղակալի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արդարադատության նախկին փոխնախարար Արա Մկրտչյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո Գրիգոր Մինասյանը գրեթե մեկ ամիս տարբեր անձանց առաջարկել է իր տեղակալի՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնը, սակայն բոլոր ողջամիտ մարդիկ առաջարկը մերժել են։
Պետական եկամուտների կոմիտեն հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով օրերս գնել է պլանշետներ։ Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում տեղադրված պայմանագրից տեղեկանում ենք՝ Samsung Galaxy Tab S9, Samsung LLC մոդելի 60 պլանշետի համար ՊԵԿ-ը վճարելու է 26 միլիոն 820 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տրանսպորտի վրա կրկին կարելի է տեսնել քաղբանտարկյալների լուսանկարները։ Նրանք ամենուրեք են։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները թույլ չեն տալիս այցելել Կիրանց։ Արդեն երկրորդ օրն է՝ նա չի կարողանում գյուղ մտնել։
Հայաստանի ժուռնալիստների միությունը Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում և խորին շնորհակալություն է հայտնում միջազգային հեղինակավոր իր գործընկերներին՝ «International Federation of Journalists» և «European Federation of Journalists» (IFJ, EFJ) կազմակերպություններին, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակին»՝ սկզբունքայնության և հետևողականության համար:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անահիտ Մանասյանն է՛ն աստիճան հեռու է իր պաշտոնի հիմքում դրված արժեքաբանական, իմացաբանական ու գոյաբանական սիներգետիկ միտումների սուբյեկտիվ արտահայտիչը լինելու գործառույթային հարացույցից (սա հատուկ իր համար հասկանալի ձևով եմ գրել), այլ կերպ ասած՝ այդ անձն է՛ն աստիճան հեռու է ՄԻՊ-ի բարձր գաղափարից, որ իր անգործությունը քննադատող քաղաքացիներին… սպառնում է քրեական հետապնդմամբ։