ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանը և Չինաստանը շրջանցող առևտրային ճանապարհի հնարավորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով

ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը, երեքշաբթի ասել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ մուտք գործելու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Եթե ​​մենք կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ և շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- ասել է Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031