Տավուշում ձերբակալված «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային հանրության համար։
Տևական ժամանակ հանրային շրջանակներում ու սոցիալական ցանցերում քննարկվում էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը: Հիշեցնենք, դասագրքի շուրջ աղմուկը բարձրացավ դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզից, որում Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, և դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին:
Օրերս իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում, ինչի արդյունքում առաջնագիծը փոխարինվելու է պետական սահմանով, մասնավորապես, նշել է.
Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական բաժանմունքում, քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք չեն կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին:
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին, կիսել իր ուրախությունը, որ եկել ու հասել են նրան, որ արդեն սյուներ են տեղադրվում՝ սահման է ֆիքսվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։
Հայերը դեմ են Տավուշում սկսված ապօրինի տարածքների հանձման գործընթացին՝ քաջ գիտակցելով, որ եթե չկասեցվի Հայաստանի դե-ֆակտո իշխանության որդեգրած զիջողական քաղաքականությունը, ապա դրանից հետո նույնը լինելու է այլ տարածքներում և աստիճանաբար Ադրբեջանը կլանելու է ողջ Հայաստանը։
Երևան-Բավրա միջպետական ճանապարհահատվածը փակել են քաղաքացիները
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.
Այսօր ավելի վաղ Մատվիենկոն քննադատել էր Հայաստանի ԱԺ նախագահի՝ Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների հավաքի ընթացքում հնչեցրած հայտարարությունները, պնդելով, թե իր հայ պաշտոնակիցը «հատել է բոլոր կարմիր գծերը»։
Սուրեն Սուրենյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցին՝ նշելով. «ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված: Միանգամայն օբյեկտիվ զեկույց […]
Հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ, ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը և լուծել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում:
Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց Արարատ լեռը, այնուհետև քննադատեց Հայաստանի Հանրապետության սահմանադրորեն պաշտպանված պետական խորհրդանիշները՝ օրհներգը և զինանշանը։
Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել. հիվանդանոցում է. Բագրատ սրբազան
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին:
«Այս գործընթացով Նիկոլը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տան դիմաց բերում, թուրքին է կանգնեցնում։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն այլևս անվտանգ չի կարող զգալ։ ՀՀ-ում Նիկոլը պետականություն չի պատկերացնում, սա է նրա խոսույթը»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։
«Այս ապրիլի 24-ը բոլորովին այլ տրամադրություն է առաջացնում»,- այս մասին այսօր Ջահերով երթի ընթացքում 168․am-ի հետ ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
«Ալիևն ազդարարում է սպասվող նոր խնդիրների մասին»,- Հանրապետության հրապարակում ամենամյա Ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ստեղծված իրավիճակին։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ: Այն տեղավորվում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում ու կապված է շատ ավելի բարդ մակրոգործընթացների հետ:
Սա Հայաստանի գործող իշխանությունների կողմից տեղեկատվություն ստանալու սահմանափակման, մասնագիտական աշխատանքի լիարժեք կատարման հերթական աղմկոտ, ամոթալի արտահայտությունն է: Ավելին, նման նախադեպ երբևէ չի եղել:
«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»:
« Չորս գյուղերի հարցը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո մենք բարձրացրեցինք։ Իրականում մենք երբեք չենք մոռացել այս գյուղերի մասին»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին Իլհամ Ալիևն ասել է ապրիլի 23-ին՝ ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել Հայոց Ցեղասպանության մասին։
Սրանք խոտի ու կորեկի անսահման քանակություն ունեն, որոնցով խաբում են մոլորյալ ժողովրդին։
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբին, որում ընդգրկված են նաեւ Տավուշի սահմանամերձ գյուղերի ղեկավարները, այդ թվում ինքը:
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հարցազրույց տալ չցանկացավ, բայց պատմեց՝ երեկ երևանցի բարձրաստիճան պաշտոնյաներն, ըստ էության, ասել են՝ սահմանազատումն իրականացվելու է այնպես, ինչպես հայտարարվել է։ Հստակ կետեր կան, որոնք համաձայնեցված են։ Այս մասին գրում է «Ազատությունը»։