Բաժիններ՝

Միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք վերագտնելու մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը․ Գագիկ Ծառուկյան

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանի կողմից նվաճված մեդալի կապակցությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով.

«Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը:

Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ ես սրտանց շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։

Ասել ու նորից եմ ասում, որ այսօր մեր ազգին հաղթանականեր են պետք և միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք վերագտնելու մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։

Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին։

Ամբողջ հայության աղոթքներն ու աջակցությունը մեր օլիմպիականների հետ են։

Աստված մեզ օգնական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս