«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ը գոհ է մատակարարից. նորից գնում է արել, այս անգամ՝ հրատապ

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամն օրերս միջոցառումների հետ կապված ծառայություններ է գնել պետական գերատեսչությունների ֆավորիտ ընկերություններից մեկից՝ «Լոռե թրավել»-ից։

Գնումը կատարվել է հրատապ մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով․ պայմանագրի գինը կազմել է 2 միլիոն 600 հազար դրամ։

Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ միջոցառումը նախատեսվում է Կոտայքի մարզում՝ Վարդենիսի հյուրատանը։

Ի դեպ, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամն ընդամենն ամիսներ առաջ՝ փետրվարին, դարձյալ նույն ընկերությունից գնել է միջոցառման հետ կապված ծառայություններ՝ գնանշման հարցում ընթացակարգով. այդ անգամ պայմանագրի գինը կազմել է 15 միլիոն դրամ։

Կարդացեք նաև

Նշենք, այս ընկերության հիմնադիրը Վլադիմիր Գևորգյանն է, որն իր ու իր ընտանիքին առնչվող տարբեր ընկերություններով պետգնումներում մատակարարների թոփ շարքում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031