Նիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փոխանակ Նիկոլը հայտարարի, որ Հայաստանը կտրականապես դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին:

Նիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը: Տեսնելով, որ նույնիսկ ի զորու չեն սեփական երկրի շահերից խոսել, մեր փոխարեն դա անում են գործընկեր երկրները:

Քանի, որ Հայաստանից ձայն-ծպտուն չկա, Ֆրանսիայի դեսպանը ստիպված խոսեց արցախահայության վերադարձի իրավունքի մասին: ԱՄՆ պաշտոնյան է խոսում ՀՀ ՊՆ-ում զինվորական ներկայացուցչի աշխատելու մասին: Նմանատիպ տարբեր փաստերի վրա էլ «կառուցվում» է ՔՊ-ի թմբկահարվող, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական քմահաճույքներից կախված ու վախվորած ինքնիշխանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031