Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղղված դիմումի մասին հայտնի է դարձել 2022 թվականի հունվարի 23-ին, կիրակի օրը, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն բացակայում էր հանրապետությունից, այլև գտնվում էր արձակուրդում։ Նույն օրը, գիշերը ժամը 23․00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովից պաշտոնապես հայտնել են, որ Ազգային ժողովում ստացվել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը։
«ՀՀ վարչապետը 2022 թ․ հունվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն։
Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանությունները։
«Նախագիծն այնպես են գրել, ինչպես «Յանդեքսի» մեքենաները հիմա այնտեղ աշխատում են: Այսինքն, «օրենքը սարքել են իրենց հագով»: Մի քանի մեքենայի համար առանձին որոշում են ընդունում, փոփոխություն են կատարում լիցենզիայի պայմանների մեջ, որ մեքենաները համապատասխանեն այդ լիցենզիային:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:
Հադրութ մեկնել եմ 2020թ. սեպտեմբերի 28-ին Շենգավիթի Զինկոմիսարիատից, Հադրութի զորամաս հասել եմ նույն օրը ուշ գիշերը, իսկ դիրքեր բարձրացել եմ հաջորդ օրը առավոտյան։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ:
Երեկ Նիկոլ Փաշինյանը վիրտուալ ինքնահարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Արցախը կոմիունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն և բարեկեցություն»։ Հերթական սուտն է. ինչո՞ւ: Որովհետև կոմունիկացիաների բացման շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ նույնիսկ չի քննարկվում Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարցը։
Օրեր առաջ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը աղաղակող բացահայտումներ կատարեց ՇՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել էին, այդ թվում, նաև ֆինանսական չարաշահումների:
«Սահմանի դելիմիտացիայի-դեմարկացիայի հարցով պետք է շատ լուրջ զբաղվել»,- այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան:
Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացման ֆոնին ԱՄՆ իշխանական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են սկսում խոսել ուղիղ պատժամիջոցներով ՌԴ նախագահին, նրան մոտ կանգնած պաշտոնյաներին, գործարարներին սուր պատժամիջոցների ենթարկելու մասին՝ համարելով, որ Բայդենի մարտավարությունը՝ պատժամիջոցների սպառնալիքներ դիվանագիտության համադրմամբ, չի աշխատում:
Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական:
Հունվարի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախաձեռնության մասին:
ՀՌԱՀ նորընտիր անդամ, նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց «Հայտարարագրերի ռեեստրում» տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե 2020 թվականին հայտարարագրել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրային անունը՝ Էլբեկ Քարամյան):
Հանդիպումների, հեռախոսազրույցների վերաբերյալ կողմերի պաշտոնական հաղորդագրություններում սովորաբար տարբերություններ լինում են։ Այդպես է նաեւ այսօր Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի պարագային։ Կրեմլի հաղորդագրությունում երկու պարբերություն ավել է, որոնցից մեկը վերաբերում է Արեւմուտքի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններին։
Փաստաբան Բենիկ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրնյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։ Տեղեկատվությունը զետեղված է խորհրդարանի պաշտոնական կայքում՝ ԱԺ նախագահի որոշումներ, կարգադրություններ բաժնում:
Օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց ՀՌՀ անդամներ: Թե ինչքանով էին թեկնածուները համապատասխանով առաջադրված պաշտոններին, ինչքանով են պատկերացնում ոլորտը, որտեղ աշխատելու են, թողնենք մի կողմ: Խորհրդարանում ծավալված հարցուպատասխանից կարելի է դատողություններ անել:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որ դեմ էին համայնքների խոշորացմանը և Սևան համայնքի կազմում ընդգրկվելուն, այսօր կեսօրին հավաքվել էին Երևան-Սևան մայրուղուն հարող ճանապարհահատվածում և քննարկել իրենց հետագա անելիքները։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօ հրապարակվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի, նույն վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին անգամ փախել է վարչապետի, երկրորդ անգամ՝ նախագահի պաշտոնից։ Անձնական հարցերը լուծված են, բիզնեսը կազմակերպված, շահերն իրացված։ Հայաստանն այլևս իրեն պետք չէ։
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Իր հայտարարության մեջ, արդեն նախկին նախագահը բացատրում է իր հրաժարականի պատճառները՝ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ․․․» և այլն։ Նախկին նախագահը արդարանում է, թե ինչու, այնուամենայնիվ այսքան ժամանակ պաշտոնավարեց։
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չորս տարվա ակտիվ ես կասեի անգամ գերակտիվ աշխատանքի արդյունքները։
Էն պատգամավորները, որ ասում են, թե Քոչարյանի ժամանակ բանակում տրուսիկ-մայկա չի եղել, իրենք առանց տրուսիկի են ծառայել, ճիշտ կլինի, որ էդ ամբոնից իջնեն, մոտենան իրենց խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, որը Քոչարյանի ժամանակ բանակի թիկունքի պետն է եղել, ու ասեն՝ «Հե՛տ տուր իմ տրուսիկը, Գագո՛»:
Արդեն երկու շաբաթ է՝ շուրջ 70 անօթևաններ Վարդաշենից տեղափոխվել են թիվ 1 տուն-ինտերնատ: Ինտերնատը նախկինում ևս զբաղվել է անօթևանների խնամքով, ու շենքը, որտեղ այս պահին ապրում են Վարդաշենից տեղափոխված շահառուները, նախկինում ևս ծառայել է անօթևաններին:
«Աբու Դաբի կայունության շաբաթ» (ADSW) միջազգային հեղինակավոր ֆորումի՝ «ADSW Talks»-ի հարցազրույցների շարքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը՝ կայունության կարևորության, Հայաստանի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ իրականացվող քայլերի, կայուն ապագայի և այլ հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հարցազրույթի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև.
Օրինակա՞ն է դատարան շրջափակելը, դատավորին պատուհանից ցած նետելը. Աննա Մկրտչյանը՝ ՄԻՊ թեկնածուին
Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո համայնքի ավագանին, ըստ էության, դեռ չի գործում, համայնքապետարանի աշխատանքը, կարելի է ասել, պարալիզացված է, սակայն դա չի խանգարում, որ համայնքում հունվարի 26-ին «Վարչապետի գավաթ» մրցաշար անցկացվի։
Մինչ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններն ամենաբարձր մակարդակով մտահոգություններ են հայտնում Հայաստանում խոսքի ու մամուլի ազատության իրավիճակի խիստ վատթարացման կապակցությամբ, ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը։