«Ինչո՞ւ ՊԵԿ-ը կոնկրետ տվյալներ չի հրապարակել, ի՞նչ թալանի մասին է խոսքը». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝  այնպիսի տպավորություն է, որ Վահագն Խաչատուրյանը ոչ թե ՀՀ նախագահի թեկնածու է, այլ որևէ հանձնաժողովի շարքային անդամ, ով գալիս-նստում է նիստերի դահլիճում:

«Վերջիվերջո, նա նախագահի թեկնածու է, իրեն երևի պետք է բերեն ու պատշաճ ձևով ներկայացնեն: Իրեն երևի պետք է տանեն ԱԺ նախագահի աշխատասենյակ, սուրճ հյուրասիրեն, հետո բերեն ԱԺ նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ իր հարցն է քննարկվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը:

Անդրադառնալով երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքին ու հնչեցրած արտահայտություններին, Վահե Հակոբյանը նկատեց՝ երեկ խորհրդրանում տեղի ունեցավ հերթական մանիպուլացիոն քայլը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

«Նա ասաց, որ գլուխները կախ եկան ու վճարեցին։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՊԵԿ-ը կոնկրետ տվյալներ չի հրապարակել։ Ի՞նչ թալանի մասին է խոսքը։ ՊԵԿ-ը միտումնավոր անուններ չի հրապարակել, որպեսզի Փաշինյանին հնարավորություն տա հերթական պոպուլիստական ​​հայտարարությունն անել։ Եթե ​​իմ մասին էր խոսքը, ապա ես նրան այդ մասին հարց կուղղեմ ու մեր հարաբերությունները կպարզենք դատարանում:

Օգոստոսի 2-ից ես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ որևէ առնչություն չունեմ, ինչ վերաբերում է իմ փայամասին, ապա ես հոգնել եմ ասելով, որ այդ հիմնարկում ես երբևէ փայամաս չեմ ունեցել»,- հավելեց Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Սյունիքին, Վահե Հակոբյանն ասաց. «Ես ասել եմ, որ խոսել եմ ու խոսելու եմ Սյունիքի մասին, առաջիկայում պատրաստվում եմ օրինագիծ բերել խորհրդարան»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս