«Դվին»-ում 800 հոգով Բանակի 30-ամյակ կնշեն․ Մայիսի 9-ի միջոցառման բյուջեն այդ նպատակով կրճատել են

Բանակի 30-ամյակին Եռաբլուր չայցելած Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության որոշմամբ՝ բանակի 30-ամյակի միջոցառումը 800 հոգով  կնշեն «Դվին» հյուրանոցում։

Այդ նպատակով Կառավարությունը մեկ անձից 13 միլիոն դրամի գնում է կատարել, որով  Երևան քաղաքի «ԴՎԻՆ» համալիրի մեծ դահլիճում հյուրասիրություն կկազմակերպվի։

Մասնակիցների թիվը 800 է, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16․653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13,322.1 հազար դրամ:

Ուշագրավ է, որ 13 միլիոն դրամ այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է՝  կրճատելով  ՀՀ ՊՆ համակարգի 2022թ․ «Ամանորին նվիրված միջոցառումների» և «Մայիսի 9-ին նվիրված միջոցառումների» բյուջեից։

Տեսանյութեր

Լրահոս