Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է «Սեռական կյանքի հանրագիտարան 7-9 տարեկան երեխաների համար» գիրքը: Շատերը նշում են, որ այն ներառվելու է դպրոցական ծրագրերում, ինչը համացանցում տարբեր քննարկումների առիթ է դարձել:
ԱԺ-ում ընթանում է բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։ Ծնողներից մեկը՝ Հասմիկ Աղաջանյանը, նշեց, որ իր երեխան դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան, նախապես ուսումնասիրել են լրացվող հայտը, ծանոթացել ընթացակարգերին։
Օրեր շարունակ չեն մարում հանրակրթության պետական նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի, հատկապես՝ Հայ գրականություն առարկայի շուրջ բորբոքված կրքերը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ընդունելության քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստացած, սակայն ընդունելության քննությունների նոր կարգի պատճառով բուհեր չընդունված դիմորդների բողոքի ձայնը:
168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշեց, որ Նախիջևանում սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժության առանձնահատկությունն այն է, որ դրանք վերջին շրջանի տավուշյան լարվածության և դրան հետևած Թուրքիայի ագրեսիվ արձագանքի ֆոնին են:
Վերոնշյալ դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն:
Ազգային անվտանգության ծառայությունը «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է շրջանառության մեջ դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Սույն թվականի հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց իր որոշումը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասին։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությանն ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների մասնակցությամբ։
«Դիմորդներին ծանր կացության մեջ գցելը մասնագիտական սխալ է:
Ըստ Ռոզա Զուլալյանի՝ իրեն հուլիսի 9-ին Լոռու մարզի առողջապահության բաժնից ուղարկել են Սպիտակի բ/կ՝ Covid 19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոն. «Բուժկենտրոնից ասել էին՝ հենց հիմա ուղարկեք՝ գա աշխատանքի, քանի որ հարյուր հիվանդ ունենք, չենք հասցնում,- մեզ հետ զրույցում պատմել էր արդեն նախկին բուժքույրը,- Հուլիսի 9-ին առավոտյան գնացի Սպիտակ քաղաքի քովիդ կենտրոն, ասացի՝ եկել եմ պայմաններին ծանոթանալու, ասաց՝ դրա ժամանակը չի, քանի որ շտապօգնություններն անընդհատ հիվանդներ են բերում, հինգ քույրով չեն հասցնում, դու վեցերորդն ես. սկաֆանդրը հագի, բարձրացի բաժանմունք հերթապահության:
«Շատ անբարոյական գործեր կարող է գրված լինեն շատ ավելի մեծ գեղարվեստականությամբ, քան հայրենասիրական որոշակի գործեր: Հիմա դպրոցի պարագայում մեր սկզբունքը միայն պետք է լինի ինքնին գեղարվեստականությո՞ւնը, թե՞ նաև դաստիարակչականությունը, որ ՀՀ քաղաքացի, հայրենիքի պաշտպան, համամարդկային բարձր իդեալներով, գաղափարներով տոգորված մարդ դաստիարակի: Այսինքն, առաջնայինը դաստիարակչակա՞նն է լինելու, թե՞ գեղարվեստականությունը»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա են անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում հենց նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Դիմորդի ծնող, ակցիաների կազմակերպիչ Մասիս Բաբալյանը նշել է, որ իրենց հանդիպումները փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ որևէ օգուտ չեն տալիս, և այդ է պատճառը, որ նրանք ուզում են հանդիպել հենց նախարարի հետ:
«Պաղպաղակների պատրաստման ժամանակ ընկերությունների երևի 99 տոկոսը կարագ չի օգտագործում: Ստանդարտով նախատեսված է սերուցքային կարագ, սակայն բուսական յուղ են օգտագործում: Օրենքը չի արգելում, բայց եթե էժան է այն, ինչ օգտագործվում է, բնական է՝ պաղպաղակի գինը պետք է էժան լինի, սակայն այդպես չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Դեսպանության կայքէջում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում ստուգել, թե արդյո՞ք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա»:
Հայաստանում ազատությունից զրկված անձինք նորից հնարավարություն կունենան ամսվա ընթացքում ունենալ մինչև երեք ժամ տևողությամբ մեկ տեսակցություն, ինչից զրկված էին արտակարգ դրության հաստատումից մինչև այսօր։ Համապատասխան որոշումն ընդունեց Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում՝ չզեկուցվող հարցերից մեկով՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» օրենքում։
«Թուղթը բանկից վերցնում ես, կուզես՝ գնա ստուգման, կուզես՝ ոչ: Կամ, որ գնում ես, ի՞նչ են ստուգում: Ես հատուկ տարել եմ իմ մեքենան՝ տեսնեմ, թե ի՞նչ են անում: Մենակ արգելակներն են ստուգել: Հա, ես իրենց գրելուն, խորհրդին չեմ նայում, իմ մեքենաները սարքում եմ, բայց մի բանը, որ ձևական է՝ դրա համար այսօր կառավարության որոշում ընդունելու իմաստը ո՞րն է: Դեռ չեն սահմանել, թե որն է տաքսին: Ես տաքսի համարում եմ այն մեքենան, որը տաքսի վարելու լիցենզիա ունի: Ո՞նց են նման օրենք ընդունում: Կամ տեխզննման մեջ ներառված է էկոլոգիայի վճար, չգիտեմ ինչեր, իսկ ո՞վ ասաց, որ 6 ամիսը մեկ մարդն ավելորդ գումարներ պետք է վճարի: Շատ-շատ 6 ամսվա համար 5000 դրամ պետք է վճարի, ինչը նախատեսված է տեխզննություն անցկացնող կենտրոնի համար»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտության ֆոնին սկսեցին ակտիվանալ երրորդ երկրների տարածքում ազգամիջյան բախումները: Ամենատարբեր կողմերից պարբերաբար հնչող հանդարտության կոչերն իրավիճակը չեն կարողանում կայունացնել: Ինչպիսի՞ զարգացումներ պետք է ակնկալել այս ճակատում, և որո՞նք պետք է լինեն երկու կողմերի քայլերը՝ իրավիճակը զսպելու համար, 168.am-ը հարցադրումները հղել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանին և ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին:
Նախ, ուզում եմ նշել, որ այդ մի խումբ անձինք, արդեն երկու տարի իրականացնում են ապօրինություն, փակելով ազատ տնտեսվարելու կիրառելի բոլոր իրավունքներն ունեցող երկրի խոշորագույն ներդրողի տարածքի մուտքերը, ապօրինաբար զրկելով հազարավոր մարդկանց աշխատելու իրավունքից, ու ահռելի վնաս հասցնելով երկրին։ Ինչ վերաբերվում է այսօրվա հաղորդագրությանը, այնտեղ ամեն ինչ ասված է։ Լիդիանին պատկանող Ամուլսարի տարածքում արդեն երկու տարի ամենաթողություն է ։ Գույքագրման ընթացքում այո, առերեւույթ ապօրինությունների հետքեր կան եւ իրավական երկրում պետք է ակնկալել թե՝ Ամուլսարի ապօրինի շրջափակման վերացում, թե՝ տեղի ունեցածի իրավական խիստ գնահատական։
Գովեստներ պետք չէ շռայլել: Պատերազմի հաղթական ավարտից հետո միայն կարող ենք ասել՝ ինքնապաշտպանության ուժերը պատվով են կատարել իրենց սուրբ պարտքը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Այսօր, իմ խորին համոզմամբ, մեր մարտիկների բացարձակ մեծամասնությունը, իրոք, հիանալի է կռվում անարգ թշնամու դեմ: Հունվարին, երբ մեզ հաջողվեց դիմակայել ադրբեջանական բանակի նոր լայնամասշտաբ հարձակմանը և նրան պատճառել կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ, համոզվեցինք, որ ժամանակն է շարժվելու առաջ և ջախջախիչ հարվածներ հասցնելու զավթիչներին: Փետրվարի 5-ը, իսկապես, հիշարժան օր է:
ԱՄՆ-ը ֆինասավորում է ժողովրդավարության արժեքների՞, իր շահերի՞, թե՞ երկուսի համար միաժամանակ՝ նույնացնելով իր շահերն ու ժողովրդավարական արժեքները։ Այդ շահերն արդյո՞ք Հայաստանի շահերին չեն վնասում։
«Մեր այգիները սահմանի վրա ա, ամենաառաջինը իմ այգին ա, մեզնից հետո արդեն սալդատն ա: Նոր չեմ քինացել, թույլ էլ չեն տալիս, որ իջնենք: Դե, ասում են, որ այգին էլ ա հրետակոծվել: Դե, չգիտենք՝ ոնց կըլի, ինչ կըլի: Մեր էս տարվա աշխատանքը ոնց որ կորչում ա: Մեր եկամուտի աղբյուրը գյուղում էդ ա: Ասենք՝ մի 9 տոննա խաղող էի սպասում: Անցյալ տարի 7 տոննա է տվել, էս տարի շատ ա մի քիչ: Էդ ա, էն էլ արդեն կփչանա, ֆսյո…»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Չորաթանի բնակիչ Հովսեփ Քալանթարյանը:
Կարծում եմ, այս կրպակի մասին որոշումն ավելի շատ հայեցողական էր, գուցե կապված էր քաղաքապետի կամքի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի գրատնակների ապամոնտաժմանը:
Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին սպառնում են պատերազմով, իսկ կառավարության ղեկավարն ու նրա թիմը զբաղված են բանակի հաջողությունները ծառայեցնել սեփական քաղաքական շահերին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր Կառավարության հերթական նիստում անդրադառնալով հուլիսի 12-ին Հայաստանի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ և մարտական գործողություններին՝ ասաց, որ դրանից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտող և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։
Հայաստանյան կայքերին երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի իր տանը, սպանվել էր վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատեր, «Մարկո Պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը: Վերջինիս կինը ծանր վիրավորվել է և այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:
«Ցանկացած, նույնիսկ արևմտամետ կողմնորոշում ունեցող ՀՀ իշխանություն իրեն հաշիվ է տալիս, որ երկրում հասարակությունը Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար է տրամադրված, նույն կերպ տրամադրված է Ադրբեջանի հասարակությունը, ուստի ՌԴ ռազմական բազայից հրաժարվելը կարող է հանգեցնել շատ տհաճ հետևանքների»,- այս մասին Украина.ру-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն։
Ազգայի ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է կարգադրություն, որով խորհրդարանի պատգամավորներին տրամադրել է արձակուրդ՝ ամենամյա հերթական՝ 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ:
Վարչապետ Փաշինյանը, երբ ներկայացնում էր հունիսի 17-ից սկսած անձը հաստատող փաստաթղթի առկայության պարտադիր դառնալու որոշման դրդապատճառը, ասաց, որ շատ դեպքերում, երբ դիմակը չկրելու համար վարչական պատասխանատվության հարց է առաջանում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ինչի արդյունքում նվազում է սահմանափակումների արդյունավետությունը:
«Թողեք՝ էդ երեխաները սովորեն, ուրիշ ոչ մի բան չեն ուզում, գեղեցկության մրցույթ չի սա: Խնդրում եմ, երեխաներին հնարավորություն տվեք սովորելու, գոնե մեկ կիսամյակ, դրանից հետո թող գիտակիցը սովորի: Մեր հեղափոխությունն ի՞նչ է մեզ տվել, ինչի՞ համար ենք մենք դա արել: Այս երեխաներն են այդ հեղափոխությունն արել, երբ դպրոցի դասերից դուրս էին հանում, ասֆալտին կանգնած հեղափոխություն էին անում, էդ երեխաներին չի ուզում ղեկավարությունը արտոնություն տա, շանս տա, մեծ բան չեն ուզում»,- ասաց Շառոյանը:
Վերջին օրերին հաճախակի են դարձել լուրերն այն մասին, որ Ամուլսարում կրքերը հանդարտ չեն, լինում են վիճաբանություններ, անգամ գողություն կատարելու մասին տեղեկատվություն ստացվեց:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն: