Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր համար կանխատեսելի է, որ Փաշինյանի այցը Թուրքիա շատ չի ուշանալու։ Սակայն, նրա խոսքով, պարզ է նաև, որ Հայաստանից դեպի Թուրքիա առաջին բարձրաստիճան այցը չի լինելու երկրի ղեկավարի կողմից այն դեպքում, երբ կա երկխոսություն, դրանում ներգրավված պաշտոնյաներ ու դիվանագետներ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
«Մինչև այժմ էլ մեր քաղաքականությունն ընթանում է շատ սխալ ուղղությամբ՝ մարդու իրավունքներն անտեսող ուղղությամբ ու սխալ հայտարարություններով։ Դրանց հիմքում դրված չեն մարդու իրավունքների խախտումների փաստերը»,- այս մասին «Հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության զարգացումները» թեմայով ՄԻՊ զեկույցը ներկայացնելուց հետո նշեց Արման Թաթոյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ վտանգներ են սպառնում Սյունիքին և տեղի բնակչությանը, եթե տեղի ունենա հայելային հետքաշում։
Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով:
ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգեն Սոսիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սոցցանցերում վերջերս շրջանառվող գրառումները վկայում են այն մասին, որ դեսպան Արմեն Բայբուրդյանը լքում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
Երեկ Երևան քաղաքի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում սկսվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գործով դատական նիստը։
Կառավարության հերթական նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսության մասին նախնական տվյալներ է «հանել». ասել է թե՝ ապացուցելու, որ մեր տնտեսական դիրքերն ամենևին չեն զիջում, ու դեռ մի բան էլ՝ առաջանցիկ են:
Տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Սուրեն Պապիկյանը, որն այդ գերատեսչությունում աշխատելու ժամանակ ամեն Կառավարության նիստին գործադիրին էր ներկայացնում մեկից ավելի նախագծեր՝ ինչպես բյուջեում վերաբաշխումներ ու ասֆալտապատման աշխատանքներ կատարելու, այնպես էլ՝ իր ենթակայության տակ գտնվող ոլորտին առնչվող այս կամ այն հարցը կարգավորելու վերաբերյալ, նույն ինտենսիվությամբ աչքի չի ընկնում՝ որպես Պաշտպանության նախարար։
Ռուսական բիզնեսը պատժելու մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելով ու քրեական գործ հարուցելով՝ թավշիստները ստացան ժամանակավոր տեղեկատվական դիվիդենտ, մինչդեռ խորքային պրոցեսները լիովին այլ ուղղությամբ էին գնում (բարև, Պողոս):
Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսը ստացել է ՀՀ Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։
Քաղաքակիրթ աշխարհում աննախադեպ է, որ դատավորի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն իրավապահները քրեական հետապնդման ենթարկեն դատավորին: Նշվածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլևս վերածվելու է իրավապահների կախյալ գործիքի:
«Շուշան հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե դա հայկական քաղաք էր, ապա ինչու է այն այսպիսի ողբերգական վիճակում: Ինչո՞ւ չեն բարեկարգել քաղաքը և ցամաքեցրել են բոլոր աղբյուրները»:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափակմամբ պայմանավորված, ուսանողական կամ ակադեմիական վիզա ստանալ ցանկացող ռուսաստանցիներին խորհուրդ է տվել դիմել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններ Ղազախստանում, Երևանում և Բելգրադում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրում է․ «Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
Համաճարակաբանն ընդգծեց՝ «Օմիկրոնն» ամբողջությամբ նման է սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային վարակներին, որ կարող են առաջացնել գրիպը, պարագրիպը և մյուս վիրուսները:
168.am-ի խմբագրություն էին զանգահարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Ավան» կլինիկայի մի քանի նախկին աշխատակիցներ: Նրանց պնդմամբ՝ իրենց աշխատանքից ազատել են մտացածին հիմքերով:
Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրել է Շուշիի հռչակագիրը՝ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության մասին պայմանագիրը, որ նախորդ տարի հունիսի 15-ին Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում:
Ալեն Սիմոնյանն այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել: Ճիշտ է, հրամանագիրը ՀՀ նախագահի անունից է, բայց ամեն դեպքում տեղին է հիշեցնել, որ նա ընդամենը 1-1.5 ամսով է նախագահի պարտականությունները կատարում:
Միջազգային Commonspace.eu վերլուծական-տեղեկատվական կայքում հրապարակվել է «Օրբելի հետազոտական-վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանի և ադրբեջանցի Ռամազան Սամադովի հեղինակած «Հայաստան-Ադրբեջան կապն ունի վճռական նշանակություն Հարավային Կովկասի ապագայի համար, ինչպես նաև կարևոր է արտերկրում գործընկերների համար» վերնագրով հոդվածը։ Հոդվածի առնչությամբ որոշ քննադատություններ եղել են, որ այնտեղ արծարծված չեն Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքների, այդ պատերազում Ադրբեջանի կողմից […]
Վարդենիս խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում, իշխանությունները ամեն կերպ փորձում են ստանձնել Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։
Այսօր ԱԺ կայքում հրապարակվել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունն ԱԺ աշխատակազմին մինչև հունիս աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևատրում տրամադրելու մասին։
Սերժ Սարգսյանն այն հազվադեպ պետական այրերից է, ով քաղաքականապես գրագետ առանձնակի պատվախնդրությամբ, իրատեսորեն և քաղաքական ռացիոնալիզմով է մոտենում Արցախի ապագային և հենց «Արցախյան հիմնախնդրի» միջոցով է պատկերացնում Հայաստանի քաղաքական ապագայի ռեանիմացիան և առհասարակ Հայաստանի միջազգային արենա օբյեկտից-սուբյեկտ կարգավիճակով վերադառնալու քաղաքական դեղատոմսը։
2022 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է ՀՀ դատավորների միության նախագահ Ա․Ազարյանի հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ (տես՝ http://ajra.am/hy/news/311-2022-01-31-12-23-19):
Նախագծով, միաժամանակ փոփոխվում է ՀՀ քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու առավելագույն 10 տարվա ժամկետը՝ կրկին դառնալով 2 տարի:
«Այստեղ կա հստակ մարտահրավեր Հայաստանի Հանրապետության հասարակությանը. հասարակությունը պետք է անհրաժեշտաբար ճնշում գործի իշխանություններ վրա, որպեսզի նման քայլերը ձեռնարկվեն:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացների վերաբերյալ, ցնցումների մեջ է գցել մերձնիկոլփաշինյանական շրջանակներին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները սկսվելու են այսօրվանից, քանի որ դա առնվազն հարգանք է Սահմանադրության նկատմամբ։
Հենց Ձեր ասածը հաստատում է այն փաստը, որ այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից և չի տիրապետում բանակցային գործընթացի ոչ թե մանրամասներին, այլ էությանը: Նախ, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևը: Դա բոլորովին այլ խնդրի էր վերաբերվում: 1993 թվականին ընդունված այդ բոլոր բանաձևերը վերաբերում էին ռազմական գործողությունները դադարեցնելուն: Դա ո՛չ կարգավիճակի հարց էր որոշում և ո՛չ մի ուրիշ բան:
Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին: