Ավստրալիայում 16 տարեկանից փոքր երեխաներին արգելել են օգտվել սոցիալական ցանցերից
Ավստրալիայի կառավարությունը պահանջել է, որ դեկտեմբերի 10-ից սկսած սոցիալական ցանցերի հարթակները ձեռնարկեն «հիմնավոր քայլեր»՝ 16 տարեկանից փոքր ավստրալացի դեռահասներին իրենց հարթակներ մուտք գործելու հնարավորությունն արգելափակելու համար: Գործող հաշիվները պետք է ապաակտիվացվեն կամ ջնջվեն։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավստրալիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման արգելք է սահմանել, և որոշումը պաշտպանում են բազմաթիվ ծնողներ: Կառավարությունը պնդում է, որ երեխաները ենթարկվում են ռիսկերի և բացասական ազդեցությունների սոցիալական ցանցերում։
Կառավարության կողմից այս տարվա սկզբին կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ 10-15 տարեկան երեխաների 96%-ը օգտագործում է սոցիալական ցանցեր, և որ 10-ից 7-ը հանդիպել է վնասակար բովանդակության:
Ուսումնասիրությունը պարզել է, որ յոթ երեխաներից մեկը մեծահասակների կամ ավելի մեծ դեռահասների կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության, իսկ կեսից ավելին կիբերհարձակման զոհ է դարձել։
