Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը գերազանցել է 90-ը
Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում նոյեմբերի 26-ին բռնկված ավերիչ հրդեհի զոհերի թիվը հասել է 94-ի, 76 մարդ վիրավոր է։ 300 մարդ անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հոնկոնգի իշխանությունները հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են։ Հրդեհի առաջացման պատճառները դեռ հետաքննվում են, սակայն մասնագետներն ասում են, որ կրակն արագ տարածվել է շենքերում շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող դյուրավառ ցանցերի և բամբուկե փայտամածների պատճառով։
Ութ շենքից բաղկացած բնակելի համալիրում կա 2000 բնակարան, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Ըստ South China Morning Post լրատվամիջոցի՝ ապահովագրական ընկերությունը պետք է 260 միլիոն դոլարի չափ գումար վճարի վնասների համար։
Չկանխամտածված սպանության համար ձերբակալել է երեք մարդ՝ շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ-խորհրդատուն։
Սա 1948 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ Այն ժամանակ հրդեհի հետևանքով զոհվել էր 176 մարդ։

