«Ալիևը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացում միջազգային հանրությունը ստիպում էր Արրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիեւը երեկ կրկին հոխորտացել է մեր հասցեին։ Գրում եմ մեր, քանզի իր հոխորտանքի թիրախն իրական Հայաստանն էր եւ իրական հայերը։

Նա փաստացի պաշտպանել է իր վիժվածք խամաճիկին Հայաստանի արժանապատվության համար պայքարող «ռեւանշիստներից» եւ «ֆաշիստներից», այն է՝ մեզանից բոլորից։
Փաստորեն, հայ ժողովրդի գիտակից ու հայրենասեր հատվածին ռեւանշիստ մեկ Հեյդարի դուրսպրծուկն է ասում, մեկ էլ Վովայի վիժվածքը։

Մեկ այլ կարեւոր դիտարկում եւս։

Ալիեւը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացում միջազգային հանրությունը ստիպում էր Արրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Քելբաջարն եւ Լաչինը «հավերժ» պիտի մնային հայկական։

Անասելի ցավ է գիտակցել, թե դավաճան սրիկայի պատճառով ինչից զրկվեց մի ամբողջ ժողովուրդ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728