Հոգեխանգարմունքների մեջ գտնվող մեկի պահանջով ազգընտիր հայրապետը հրաժարական չի տա. Տեր Ասողիկ

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում և իշխանական լրատվամիջոցներով տարածված գրությանը, որտեղ իբրև թե մի քանի եպիսկոպոսներ ստորագրել ու պահանջում են Վեհափառ հայրապետի հրաժարականը։

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն ասաց, որ մամուլից են իմացել այդ ամենի մասին, ուստի չգիտեն՝ այն վավերակա՞ն է, թե՞ ոչ, դրա համար որևէ մեկնաբանություն չի կարող տալ այս պահին։

«Միայն կարող եմ ասել, որ հայ եկեղեցին միշտ ամուր, միասնական է, իսկ եթե որևէ մեկն իրեն հայ եկեղեցու միությունից, միասնականությունից, ամրությունից դուրս է դնում, դա իր խնդիրն է։

Այդ մեկ-երկուսով եկեղեցին չի կազմաքանդվում, չի կազմալուծվում, որովհետև եկեղեցին Աստվածային հասատատություն է, և այն ունի ուխտապահ դասը և այս ուխտապահ դասը երբեք չի կարող նվազել, սպառվել։ Ամենակարևորը՝ սա և՛ հոգևորականների դեպքում է, և՛ աշխարհականների դեպքում։

Կարդացեք նաև

Եկեղեցին ունի ինքնամաքրման հատկություն՝ որպես Աստվածային հաստատություն, որպես քրիստոսի խորհրդական մարմին։ Եթե այդ մարմնի մեջ ինչ-որ գոյացություն է առաջ գալիս, այդ մարմինն ինքն իրեն այդ գոյացությունը հեռացնում է։ Այնպես որ՝ եկեղեցու միասնության, անսասանության առումով որևէ մեկը  չի կարող կասկած ունենալ։

Ես հոգևորական եմ և կարող եմ մեկնաբանել հոգևորականության վերաբերյալ որևէ խոսք»,- ընդգծեց Տեր Ասողիկը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս