Ովքե՞ր են Վեհափառ Հայրապետին թիկունքից հարվածողները
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մի քանի սրբազաններ գնացել են Փաշինյանի հետ հանդիպման:
Դատելով կադրերից` հանդիպմանը մասնակցել են 9 եպիսկոպոսներ։ Նրանց թվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան սրբազան հայրերը փաստորեն Վեհափառ Հայրապետի թիկունքում դավեր են նյութել ու բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ Ամենայն Հայոց կաթողիկոսին գահընկեց անելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր իշխանական տելեգրամյան ալիքներն ու կայքերը փաստաթուղթ հրապարակեցին, որում նշված անձինք պահանջում էին սառեցնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը և անվստահություն էին հայտնում Վեհափառ Հայրապետին:
Տեղին է ասել՝ իսկ ովքեր են դատավորները, և արդյո՞ք խոցելի չեն Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված սրբազանները: Հարցի բարոյական կողմի մասին չենք խոսում:






