«Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի». Արամ Գաբրիելյանով
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.
«Հայաստանը՝ Փաշինյանի՝ գրեթե 3 տարվա կառավարումից հետո:
- Պատերազմում խայտառակ պարտություն ենք կրել: Կապիտուլյացվել է ոչ միայն բանակը, այլև ժողովրդի կամքը: Հայերի գլխում լիակատար լճացում է, հոգում՝ ցավ ու դառնություն:
- Գաղափարախոսություն չկա: Ինչ-որ անհասկանալի բան է պարտադրված՝ կազմված ԼԳԲՏ գաղափարներից, տարատեսակ ցինիկ աղանդներից:
- Տնտեսական ճեղքում հնարավոր չէ, չկա զարգացման ոչ մի լուրջ ծրագիր:
- Կոռուպցիայից չեն ամաչում: Դա արդեն կենսակերպ է:
- Արտաքին քաղաքականություն չկա: Արտաքին գործերի նախարարությունը վերածվել է երկրի արտաքին քաղաքականությունն ամենօրյա ռեժիմով ապականող Նիկոլ Փաշինյանի կեղտոտ գաղափարները մաքրող լվացքատան:
- Հայերը վերածվել են ամուսնու ու կնոջ փիարն ապահովող ժեխի: Չեն ամաչում նույնիսկ ռազմաճակատում զոհված հերոսների ծնողներին պրոպագանդիստական նպատակներով գնելուց ու օգտագործելուց:
- Ազգաբնակչությանը, բացի գոյատևման փորձերից ու ինչ-որ բան վաստակելուց, ոչինչ չի հետաքրքրում: Շարունակ փնտրտուքի մեջ են՝ ուր գնալ Հայաստանից:
- Բյուրոկրատական մեքենան աշխատում է անխափան: Իրենք՝ բյուրոկրատները, թալանում են բյուջեն՝ ասես վերջին անգամվա պես:
- Քավոր-սանիկությունն ու հովանավորչությունը տարածվում են քաղցկեղի պես: Նիկոլ Փաշինյանի թիմն այդ կերպ փորձում է ամրացնել արդեն չորացած ու ուր որ է տապալվող ծառի արմատային համակարգը:
- Երկրի պաշտպանության նախարարը պարզապես հիմար է: Գլխավոր շտաբի պետը քարուքանդ եղած բանակի գեներալ է՝ վախկոտ ենթասպայի հոգով:
Այս վիճակը կարելի է կոչել մեկ բառով՝ պարտված պետություն: Այդպիսի պետության վիճակը գնահատվում է իշխանությունների և ժողովրդի միջև նոր հարաբերությունների տեսակով:
Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի:
Իշխանությունները թքած ունեն ազգաբնակչության ու իրենց վարկանիշի վրա. կարևորը՝ մի կերպ մնան իրենց կաբինետներում:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը