Մեծ ծրագիր է`դեմոնտաժ է արվում «հայ ազգ» նախագիծը: Կա՞ ելք՝ այո, կա. Միհրան Հակոբյան
Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իրականում մենք աղոտ պատկերացում ունենք, թե ինչի հետ գործ ունենք, ինչ տրամաչափի հետ գործ ունենք, ինչ ծրագրի հետ գործ ունենք…
Ամենայն հավանականությամբ՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ գլոբալ խաղացողները որոշել են տարածաշրջանում կայունություն հաստատել ու դա անել թույլ օղակի՝ Հայաստանի և հայերի հաշվին: Ուստի պետք է դեմոնտաժ արվի «հայ ազգ» նախագիծը: Ղարաբաղ, եկեղեցի, սահմանադրություն, Արարատ, ցեղասպանություն, պատմություն, հիշողություն… ամենը, ինչ կապ ունի «հայ ազգ» երևույթի հետ պետք է դեմոնտաժ արվի: Ազգ չպետք է լինի, պետք է լինի ոչ մի ազգային նպատակ ու երազանք չունեցող ժողովուրդ, նույն ինքը՝ նախիր, որը երջանիկ է փորը կուշտ, տակը՝ չոր կարգավիճակով:
Նիկոլն այս ծրագրի իրականացման գործիքն է, մեկ այլ գործիք են Նիկոլի հետ ընտրություն-ընտրություն խաղացող ընդդիմադիր հատվածի մայմունները, որոնց գործը դաշտը լցնելն է, քաղաքական պայքարի իմիտացիան ապահովելն ու Նիկոլին անընդհատ պարտվելով՝ լեգիտիմացնելը: Իրենց համար Նիկոլին ֆուկ անելը ջուր խմել է, բայց իրենք ուզում են Նիկոլի ձեռամբ «հայ ազգ» նախագծի դեմոնտաժն ավարտվի, հետո հանգիստ վերցնեն իշխանությունն ու լափեն էնպես, ինչպես լափել են իշխանություն եղած ժամանակ, որովհետև լափից բացի ուրիշ ոչ մի բան իրենց հետաքրքիր չէ:
Թե Նավասարդ Կճոյանն ու Արցախի թեմի առաջնորդն ինչի տղա են, դա թողենք պատմության դատին ու Աստծո դատաստանին: Նույնը գեներալների, «կռված տղերքի» ու ազգային կապիտալի վրա նստած բիռդան-աղաների մասով…
Կա մարտի դաշտ ու կա ճակատ, և հակառակորդը, հավատացեք, Նիկոլի նման խիյարն ու նրա նառկաման շրջապատը չեն: Հակառակորդը շատ ավելի զորեղ է, քան առաջին հայացքից կարող է թվալ: Այդ հակառակորդի նպատակը մեր տեսակը վերացնելն է: Տեսակը, որը ունի հիշողություն և արժանապատվություն ու չի պատրաստվում կուլ տալ ոչ Արցախի կորուստը, ոչ էլ կապիտուլյացիան: Չի պատրաստվում շոր ու կոշիկ հագնող անասունի կյանքով ապրել:
Կա՞ ելք՝ այո, կա: Այդ ելքը դիմադրությունն է՝ հիշողությամբ, ազգային խորհրդանշանների տարածմամբ, պատմությունն ու սեփական եսը չուրանալով և այդ մասին պերմանենտ խոսելով: Կուզեք՝ անունը դրեք պարտիզանություն… Այլ ճանապարհ այս կռվում չկա»:

