«Ես պարտավոր էի գնալ և առաջին հերթին պաշտպանել Ապրիլյան պատերազմի հերոսների պատիվը». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Ապրիլյանի ժամանակ հերքեցին, պարո՛ն նախագահ, իրենք էլ ընդունեցին, որ բահերով կռիվ չի եղել:

-Բայց որքա՞ն ժամանակ անց: Բայց այդ հերքումը քոռ կոպեկ չարժեր. ինչո՞ւ, որովհետև Ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ բանակի քանդման հերթական փուլի սկիզբը դրեցին: Ինչպե՞ս կարելի էր ստեղծել այդպիսի հանձնաժողով, ինչպե՞ս կարելի էր հարյուրավոր սպաների, զինվորների հրավիրել այնտեղ ու ինչպե՞ս կարելի էր բանակը դրանով քանդել: Քանդել բառն այն չէ, միգուցե՝ պատից մի աղյուս հանել:

-Դուք ինչո՞ւ գնացիք, պարո՛ն նախագահ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը չգնաց, մերժեց, Դուք ինչո՞ւ գնացիք:

-Ես պարտավոր էի գնալ և առաջին հերթին պաշտպանել Ապրիլյան պատերազմի հերոսների պատիվը, բա ո՞վ պետք է պաշտպաներ, ես գնացել եմ պաշտպանելու, ես գնացել եմ այդ հանձնաժողովի անդամներին ասելու, թե ինչ է ընդհանրապես պատերազմը, և մենք ինչպես ենք վարվել: Ես գնացել եմ այդ մարդկանց բացատրելու, փորձ եմ արել նրանց համոզելու, որ անիմաստ է, մի արեք այդ բանը, բա ի՞նչ անեի, խուսափեի՞, չէի կարող խուսափել: Նորից եմ ասում, դա բանակը ջախջախելու հերթական փուլն էր:

Տեսանյութեր

Լրահոս