Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին. Պողոս վարդապետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Պողոս վարդապետ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.  «Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին, ովքեր ձեռքն են մեկնում, հանդիպում են հակաեկեղեցական արշավ սկսած դավաճան իշխանավորի հետ:

Աղոթքս է, որ Աստված միաբան սիրո մեջ պահի Մայր Աթոռի զինվորյալ միաբանությանս և անսասան Հայոց Հայրապետին: Իսկ ուրացող եպիսկոպոսները այլևս ինձ համար դուրս են Միբանական Ուխտից:

Տերը Դատավոր մեզ բոլորիս: Թող մեր հավատավոր ազգը և նվիրյալ, քաջ քահանա հայրերը մնան անսասան ու ամուր իրենց Աստվածատուր Սուրբ կոչմանն ու առաքելությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930