2022 թվականի հուլիսի 14-ին Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, սակայն դեպքից 8 ամիս անց կատարվածը մնում է չբացահայտված։
«Ռենշին» ընկերության հրավերով Հայաստան ժամանած հեղինակավոր Laguarda.Low ճարտարապետական ընկերության ղեկավարները քննարկել են նոր, ժամանակակից ժամանցի և նորարարական վայր ստեղծելու ճարտարապետական լուծումներ և հանդիպել Հայաստանի ճարտարապետների համայնքի ներկայացուցիչների հետ։
Պետանվտանգությունից մինչև դիվանագիտություն. «Մի կյանքից ավելի»՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հեղինակած գիրքն է, բացառիկ մանրամասներ հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ, պրոֆեսիոնալ ջութակահար Արմեն Սարգսյանի կյանքից:
«Տևական ժամանակ է՝ Հայաստանի և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունների միջև տեսնում ենք դիվանագիտական փոխհրաձգություն, որը հասել է ծայրահեղ աստիճանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Այսօր խորհրդանշական օր է, 100 օր է՝ ինչ փակված է Արցախի կյանքի միակ ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:
ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
Լրատվամիջոցներից մեկը քիչ առաջ գրել էր, որ Ջերմուկում իրավիճակը պայթունավտանգ է և լսվում են կրակոցի ձայներ։
Պետդուման երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ մինչև մարտի 21-ը հետաձգել է ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը նախատեսող օրինագծի քննարկումը: Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Եվ այս իրավիճակը առավել ողբերգական է դառնում ուղիղ եթերում Հայաստանը ներկայացնող հորթի ներկայությամբ ու լռությամբ»։
Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո երկխոսության վրա:
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նա առ այս պահը դեռ գտնվում է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը` անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս:
Մարտի 19-ին անհետ կորած զինծառայող Վահե Մանուկյանը կդառնար 35 տարեկան: Մանկահասակ երեք երեխաները դեռ սպասում են հոր վերադարձին: Վահեի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, 168.am-ի հետ զրույցում հուզմունքով պատմեց.
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի նախագահի հերթական մոլորեցնող հայտարարությունը, թե՝ «Հայաստանը պիտի ապրի մեր թելադրած պայմաններով ու 29 հազար քառ. կմ տարածքում», յուրահատուկ ստուգատես է հայաստանյան քաղաքական մտքի համար:
«Ավաղ, իրականությունն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ թե անձ կամ քաղաքացի է, այլ նա ներկայացնում է Հայաստանը, դե ֆակտո և դե յուրե վարչապետ է։ Ինչպես պատերազմի օրերին Ադրբեջանն էր մեզ ներկայացնում խեղկատակային, գրոտեսկային կերպարներով ու մեմերով, այսօր այդ շարքը համալրում է նաև Զախարովան»,- շեշտեց նա։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Զմրուխտ Գևորգյանն այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թեպետ տևական ժամանակ է՝ թշնամին իրենց գյուղի ուղղությամբ չի կրակում, սակայն վերջին օրերին ակտիվություն են նկատում:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հարակից հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող տեղեկություններին, որ սահմանին թշնամին զինտեխնիկա է կուտակում։
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, նախկին սոցապ նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր ենթադրյալ հանցագործության մասին՝ բարձրաձայնելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից չինական ավտոբուսների գնման պայմանագրի արդյունքում առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլար յուրացնելու կասկածը:
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրներն ու անդամները բացառապես 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն են, մարտի 16-ին այցելել էին «Զինվորի տուն», հանդիպել այնտեղ բուժում ստացող տղաներին և մտերմիկ զրույց ունեցել նրանց հետ:
Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Հետք»-ը 2023թ. մարտի 2-ին փորձաքննության էր ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող մի շարք ընկերությունների արտադրած կաթնաշոռի 10 նմուշ: Ըստ լաբորատոր փորձաքննության, պարզվել է, որ դրանց մեծ մասը պարունակում է խմորասնկեր, բորբոսասնկեր: Առկա են եղել նաև աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
«Ես չեմ պատրաստվում բացատրել անբացատրելին»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին՝ ԼՂ-ում միջազգային մեխանիզմ գործարկելու նպատակով:
Իրան-Ադրբեջան հարաբերությունները շարունակում են լարվել, սակայն իրանագետները բացառում են ռազմական սցենարի հավանականությունը: Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում մասնավորապես նկատեց՝ թեև Ադրբեջանը բավականին լարում է իրավիճակը, բայց Իրանը ցանկություն չունի պատերազմական գործողությունների:
Նստում եթերում 5 ժամ լացում է, որ բանակ չունենք, չենք կարող Արցախ պաշտպանել ու հաջորդ օրը թուրք հաղթողին կալանքի տանում։
Երեկ 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Խոմով-Սարգսյանի ծննդյան տարեդարձն էր, հերոսը կդառնար 22 տարեկան: Այդ կապակցությամբ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հերոսին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին զոհված զինծառայողի հարազատները, ընկերները, հրամանատարը, 44-օրյա պատերազմի զոհերի տասնյակ ծնողներ, ինչպես նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
Երջանիկ հայ կանայք կարող են դատի տալ Աննա Հակոբյանին. Հովհաննես Գալստյան
Երբ դուրս եկա վարչապետի աշխատասենյակից և վերցրեցի ընդունարանում հանձնած հեռախոսս, անմիջապես միացրի ու ենթագիտակցորեն հավաքեցի Ռուբեն Հայրապետյանի համարը․ կրկնեմ՝ նրան մինչ այդ տեսել էի երկու անգամ, երկուսն էլ ընկերներիս խնդրանքով։ Ուզում էի ասել․ «Վսյո տկի, ես քո ցավը տանեմ»։
Մարտի 14-ին Եվրոպական խորհրդարանը՝ ԵԽ-ն, ընդունել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը, որը, բազմաթիվ հարցերից զատ՝ Ադրբեջանի ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում և այլն, ևս մեկ կարևոր արձանագրում է պարունակում, որի մասին, ի դեպ, իշխանական լրատվամիջոցներն այս ընթացքում այդպես էլ դիտավորյալ չխոսեցին։
«Ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի հետ սրումը սկսվեց 2021-ի մայիսի 12-ից, երբ ադրբեջանցիները հանգիստ մտան ՀՀ տարածք, իսկ ՀԱՊԿ-ը, որը որպես դաշնակից՝ ենթադրաբար պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր, ոչ մի բան չարեց:
Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շուրջ զարգացումներն ապացուցում են ևս մեկ իրողություն ՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք «ընտրություններ» հասկացությունն այլասերված, նրա հիվանդագին գերակայություններին ծառայող մեխանիզմ է, քանզի բոլոր այն վայրերում, հիմնարկներում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն չի ընտրվում, ժողովրդավարական ընտրությունների փուչիկը տեղում պայթում է: Բրյուսովը դարձավ հերթական «Վանաձորը», որտեղ հաղթել էր մի թեկնածու, ով […]