Բաժիններ՝

Հեղուկ գազի հայաստանյան շուկայում ճգնաժամ է

«Որտե՞ղ կա հեղուկ գազ»,- այս հարցը հաճախ են վարորդները միմյանց տալիս: Ոմանց հաջողվում է գտնել, ոմանք էլ սկսել են այլ ելքեր փնտրել:

«Այս քանի օր է՝ ընդհանրապես գազ չեմ լցնում, բենզին եմ քշում, և գնային տարբերությունը չնչին է»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Նավթամթերքի վաճառքով զբաղվող ընկերություններից 168.am-ին հայտնեցին, որ հեղուկ գազի շուկայում հիմա ճգնաժամ է, անգամ տեղեր կան, որ կտրոններով են սպասարկում: Իսկ թե ինչքա՞ն կշարունակվի, դժվարացան ասել:

«Ավելին, Լարսում «տամոժնյա»-ում այնքան շատ են անիմաստ գումար պահանջում, որ ապրանքը ստիպված թանկանում է»,- նշեցին մեր զրուցակիցները:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2022թ. մայիսին հեղուկ գազի գինը եղել է 190-200 դրամ: Իսկ 2023թ. ապրիլի 15-ին եթե 120-130 դրամ էր, ապա վերջերս գինը բարձրացել է՝ դառնալով 180-220 դրամ:

Սեղմված գազի արժեքը նախորդ տարի տատանվել է 310-350 դրամի սահմաններում: Այս գինը գրեթե պահպանվել է:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:

Հանձնաժողովից տեղեկացրեցին, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար՝ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը գնի բարձրացումը կապում է միայն ռուս-վրացական սահմանում առաջացած խնդրի հետ:

«1000-ից ավելի մեքենա ճանապարհին է: Վրացական կողմը բաց է թողնում, մնում են ռուսական կողմում: Կարծում եմ, ներկրման խնդիր է, որովհետև գինը միշտ էլ բարձրացել և իջել է: Կապ ունեն նաև միջազգային գները, որոնք ևս տատանվում են»,- ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները, պայմանավորված վտանգավորության աստիճանով, սահմանն անցել են առանց հերթի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031