Ակցիայի մասնակիցները ոտնակոխ արեցին Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Ալիևի, ՔՊ-ականների նկարները

Այսօր Կառավարության շենքի մոտ հանուն Արցախի ու Հայաստանի փրկության ակցիա էին իրականացնում հերոսածին ծնողները: Ակցիան նախաձեռնել էր Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի նահատակ հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝  Նաիրա Մելիքյանը:  Ակցիային մասնակցում էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ Նաիրա Զոհրաբյանը, Էդգար Ղազարյանը, Զարուհի Փոստանջյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Ակցիայի սկզբում մասնակիցները յուրատեսակ գործողություն իրականացրեցին:

Նրանք գետնին նետեցին Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, ոստիկանապետ Վահե Ղազարյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ԲԴԽ) Կարեն Անդրեասյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ՔՊ-ական պատգամավորների նկարները ու ոտնակոխ արեցին դրանք:

Ապա գետնին շպրտված նկարների վրա կարմիր ներկ ցողեցին՝  ի նշան նրանց կողմից թափված հայ զինծառայողների արյան:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս