Այս ամիս Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ռուսաստանում. Ալիև

Մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին: Հանդիպման  մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա այս ամիս Ռուսաստանում»,- ասել է Ալիևը Շուշիում կայացած համաժողովի ընթացքում:

Նա օգտակար և անհրաժեշտ է անվանել Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունները։ «Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք շարժվել այս ուղղությամբ»,- ասել է Ալիևը:  Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների բանակցությունները գոնե տեսանելի առաջընթաց կբերեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031