Ռուսաստանն ակտիվորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը. ՌԴ դեսպան Կոպիրկին
Հակակոռուպցիոն դատարանում 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով դատական նախնական լսումներն են՝ դռնփակ:
Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե Տեղ համայնքում իրենից դժգոհողներ կան։
«Մենք բոլորս համախմբվեցինք ու տարանք հաղթանակ։ Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև հայ ազգի գրեթե բոլորի օջախներից ԵԿՄ-ում մարդ կա։ Այս տարի ԵԿՄ-ի 30-ամյակն է, որը պետք է նշենք, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,- այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Երկրապահի օրվան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել էր «սադրանք»։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, իսկ նրա տեղակալը՝ Վրաստանի Հանրապետություն։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. ապրիլը՝ 2022թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը: Առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին: Հանդիպման մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այսօր Կառավարության շենքի մոտ հանուն Արցախի ու Հայաստանի փրկության ակցիա էին իրականացնում հերոսածին ծնողները: Ակցիան նախաձեռնել էր Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի նահատակ հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը: Ակցիային մասնակցում էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ Նաիրա Զոհրաբյանը, Էդգար Ղազարյանը, Զարուհի Փոստանջյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Վաշինգտոնում նախապատրաստվում է Հայաստանի կապիտուլիացիայի վերջնական պայմանագիրը. Էդգար Ղազարյան
«Որտե՞ղ կա հեղուկ գազ»,- այս հարցը հաճախ են վարորդները միմյանց տալիս: Ոմանց հաջողվում է գտնել, ոմանք էլ սկսել են այլ ելքեր փնտրել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի զարմացեք այն փաստից, որ մարտնչող տգետը, իրեն դնելով «խորը մտածողի» տեղ, մակերեսային, բայց դիտավորյալ խեղաթյուրումների եւ ֆռիկների ողջ զինանոցով կրկին կրծում էր ազգային ինքնության արժեհամակարգը։
Մայիսի 1-ին Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում Հակարի Կամրջի վրա Ադրբեջանի՝ անօրինական անցակետին:
Օրերս Արտաքին գործերի նախարարությունը մեկ անձ գնման ընթացակարգով երկու պայմանագիր է կնքել միևնույն ընկերության՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ: Առաջին պայմանագրով ՍՊԸ-ն 35280 դրամով իրականացրել է վկայականների տպագրություն, մյուսով՝ ԱԳՆ-ին մատակարարել է 10 գրիչ հուշանվեր՝ 240.000 դրամով:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցությունները կարող են լինել միայն «ինտեգրման» օրակարգով։
Թաթոյան հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։
Մոտ մեկ տարի առաջ՝ 2022թ. մայիսի 17-ին, ձերբակալվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մի իսկական մասկի-շոու կազմակերպեց, զարհուրելի տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են անձը նվաստացնելով՝ տանում Արմեն Գրիգորյանին:
Ես եւ իմ ընկերները, անկախ սպառնալիքներից, հետապնդումներից, ատելության եւ անհանդուրժողականության ուղղորդված արշավներից, մեր հանդեպ գործած բոլոր ստորություններից եւ անբարոյականություններից շարունակեցինք մեր ճանապարհը՝ հանուն ազատության եւ արժանապատվության։
Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։
Ապրիլի 17-21-ը Ուկրաինայում ջերմ ընդունել են Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորների՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբից Ռուֆաթ Գուլիևին (նախագահ), Քամրան Բայրամովին, Սաբիր Հաջիևին, Ռազիա Նուրուլաևին: Գերագույն Ռադայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Կորնիենկոյի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են «Ուկրաինայի վերականգնումը, միջազգային Ղրիմյան պլատֆորմի խորհրդարանական չափման աշխատանքը, համաշխարհային անվտանգությունը և համագործակցության հաստատումը։ Կողմերը փոխադարձ շնորհակալություն են հայտնել իրենց երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հետևողական աջակցության համար»:
Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին։
Եթե ապրիլի 15-ին հեղուկ գազի գինը 120-130 դրամ էր, ապա 5 օր է, ինչ գինը բարձրացել է՝ դառնալով 180-200 դրամ:
Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն էր հրավիրել շրջափակված Արցախում գտնվող ՀՀ քաղաքացիների անձնագրերի ժամկետները լրանալու հետ կապված կեցության բարդություններին:
Ապրիլի 15-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը:
Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից հետո, երբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը շրջափակվեց, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի աջակցությամբ և միջնորդությամբ սկսվեց Արցախից հազարավոր բուժառուների տեղափոխումը Հայաստան՝ բուժում ստանալու համար։ Բացի այդ, Կարմիր խաչի աջակցությամբ մինչև այժմ տեղի են ունենում ընտանիքների վերամիավորումները, այն ընտանիքների, որոնց անդամների մի մասը շրջափակման հետևանքով մնացել է Հայաստանում, մյուս մասը՝ Արցախում։
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը, Արցախի ողջ բնակչության անունից, հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակել՝ պահանջելով վերացնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:
Խորապես համոզված եմ, որ քանի դեռ զինված ուժերում հանդուրժում ենք թեկուզ աննշան հանցանքներ ու զանցանքներ, քանի դեռ պատասխանատվության ինստիտուտը լիարժեք չի գործում զինված ուժերում, և քանի դեռ ամեն ոք իր արածի համար պատասխան չի տալիս, ցավոք սրտի, մենք ապահովագրված չենք լինելու նման ողբերգություններից․․․
Ընդամենը 2 օրից Հայաստանում կնշվի «Քաղաքացու օրը»: Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալուց շուրջ 1 տարի անց՝ 2019 թվականի մարտին, իրեն հեղափոխական հռչակած Կառավարությունը լրացում կատարեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» և ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»: