Այսօր Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը մասնավորապես վերաբերում էր նրան, թե Տեղ գյուղում տեղի ունեցած զինված բախումը կարելի էր բացառել, եթե նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները նորմալ իրականացվեին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է խաղաղության պայմանագիրը, ապա փորձեց նրա կարծիքն իմանալ Ալիևի վերջին հայտարարության վերաբերյալ։
ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում:
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ-ում Աբրահամյան Տիգրանը՝ հարցերը ճիշտ կառուցելով ու քպ-ական ուսապարկերի սադրանքներին չտրվելով, կարողացավ մի շատ կարևոր խոստովանություն քաշել ՊՆ փոխնախարարից։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Ան «Արմավիր» ՔԿՀ-ում զենքով ինքնասպանություն է գործել աշխատակիցներից մեկը:
Այսօր ԱԺ լիագումար նիստերի ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին՝ հայտարարեց.
Նախօրեի դեպքերի ֆոնին, իշխանություն կոչվածը բավարարվեց զոհված տղերքի հիշատակը մի րոպե հարգելով միայն։ Հետո խորհրդարանի իշխող կոդլը կպավ իրա առօրյա աշխատանքին՝ ասես ոչինչ չէր եղել։
Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ դե-ֆակտո կառավարությունն իրեն չի դիմադրելու։ Բաքվում և Անկարայում ամենօրյա ռեժիմով արձանագրում են, որ հայկական պետությունը ոչ մի էական գործ չի անում թուրք-ադրբեջանական առաջիկա հարձակումները չեզոքացնելու ու սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։ Բնականաբար, դա իրենց համար գլխավոր խթանն է շարունակելու հարձակումները և աստիճանաբար, մանր-մանր քայլերով չհայտարարված պատերազմում նվաճել Սյունիքի մարզը։
Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
«Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Նախիջևանի միջանցքի հարցում Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններին:
Թշնամին Տեղ գյուղում կրակ է բացել. շտապօգնության 3 մեքենաներ են հասել դիրքեր
Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այո, Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իշխանազավթումը (ոմանք այն անվանում են հեղափոխություն) ամբողջությամբ համահունչ էր ադրբեջանա-թուրքական ի լուր աշխարհի հայտնած շահերին, հետևաբար՝ տեղին է, որ այն անվանում են ադրբեջանա-թուրքական «հեղափոխություն»:
Արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքականության և միջազգային հարաբերությունների վերլուծությունների հարցերով առաջատար Foreign Affairs ամերիկյան ամսագիրը երեկ անդրադարձել էր հայ-ադրբեջանական լարվածությանը՝ նախ նկատելով, որ այն կարող է «ավելի մեծ ճգնաժամ առաջացնել», ապա արձանագրել՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը կայուն չէ»:
Ադրբեջանա-իսրայելական ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտները, որոնց մասին մենք մանրամասն գրել էինք նախորդ հրապարակման մեջ (Азербайджан – Израиль: «айсберг» сотрудничества обретает новые грани (I) | Военно-политическая аналитика (vpoanalytics.com)), ժամանակ առ ժամանակ գրավում են տարածաշրջանային ԶԼՄ-ների ուշադրությունը՝ լիովին հաստատելով Wikileaks-ի շնորհիվ լայնորեն հայտնի դարձած Ալիևի ձևակերպումն «այսբերգի մասին, որը ինը տասներորդով թաքնված է հետաքրքրասեր աչքերից»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ փաստացի պետք է արձանագրել, որ Հայաստանն անվտանգության խնդիր ունեցել է ոչ միայն արտաքին սահմանի առումով, այլև, ըստ էության, երկրի ներսում։
Ինքնաթիռը պատկանում է «AMC AIRLANCE» չարթերային ավիաընկերությանը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դաշնակցության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս տարի ջահերով երթը տեղի կունենա Հանրապետության հրապարակից՝ ժամը 19։15-ին, նախորդ տարվա նման, այս տարի էլ տեղի փոփոխություն կա, քանի որ սովորաբար այն մեկնարկում էր Ազատության հրապարակից։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։
Հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների մասին պնդումներին հակառակ՝ թուրքական կողմից շարունակում են հնչել նախապայմաններ. օրինակ, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի՝ հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ զարմանում է, որ դեռ որևէ մեկը զարմանում է ՀՀ իշխանության ներկայացուցիչների պահվածքից, առավել ևս՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտի պահվածքից, քանի որ առաջին անգամ չէ, որ նա նման պահվածք է դրսևորում։
«Սյունիքից մինչև Երևան վտանգի մեջ գալիս եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ Մհերը: Նրա հետ Երևանում պատահաբար հանդիպեցինք, բայց ցանկացավ իր մտահոգությունները փոխանցել:
«ՀՀ-ն գտնվում է ներքաղաքական ճգնաժամի մեջ: Երկրի ներքաղաքական զարգացումները չունեն նպատակ, օրակարգ և ադեկվատ չեն մեր պետության ներքին սպառնալիքներին ու մարտահրավերներին»,- այսօր «Հենարան» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
2019թ. դեկտեմբերին ադրբեջանական Bakcell բջջային օպերատորը «ՄՏՍ» ՓԲԸ-ից գնել է հեռահաղորդակցության բիզնես Ուկրաինայում։ Ռուսական ընկերությունն այն ժամանակ Bakcell կառույցի՝ Telco Solutions and Investments-ի հետ պաշտոնապես ստորագրեց ուկրաինական հեռահաղորդակցական բիզնեսի վաճառքի իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով.
168.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Պատճառների վերաբերյալ այս պահին տեղեկություն չկա:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ հայ հասարակությունում ուղղորդվող և գեներացված ատելությունը կին քաղաքական գործիչների, հասարակական ակտիվություն դրսևորող կանանց նկատմամբ հասել է այն մասշտաբների, որ ցանկություն կա ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների միջոցով ուղղակի լռեցնել կանանց։
Այսօր առավոտյան Վարդաշեն վարչական շրջանի մի խումբ բնակիչներ Երևանի քաղաքապետարանի մոտ էին, սպասում էին, որպեսզի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իրենց ընդունի։ Սակայն 1 ժամից ավելի սպասելուց հետո, բնակիչներին Տիգրան Ավինյանն այդպես էլ չընդունեց։
«Վրաստանից այնքան են թռչնամիս ներմուծել, որ սառեցվածը վերածել են թարմ պաղեցվածի, որի իրավունքը չունեն: Հիմա մենք դիմել ենք Արբիտրաժային դատարան, քանի որ ստեղծում են անհավասար մրցակցություն՝ տեղական և ներկրված թռչնամսի միջև»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: