Վստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ մեր հայցով լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով և ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ԱԱԾ–ն գործողություններ է անցկացրել, որոնց շրջանակներում, իրենց բնութագրմամբ, ձերբակալվել են մարդիկ, որոնք աշխատել են Հայաստանի հատուկ ծառայություների օգտին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի պլանում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը: 2022-2023 ուսումնական տարին կավարտվի 2023 թվականի մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Զեկույցները չեն տրամադրվում Հայաստանին։ Դրանք չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին։ Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում։
Այսօր «Նոյյան տապանում» ասուլիս էին տալիս «Հանրային ձայն» կուսակցության՝ խարդախության համար կալանավորված ղեկավար Արտակ Գալստյանի փաստաբանները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն անձամբ ցանկանում է, որ Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկի, սակայն անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների թույլտվությունը:
«Բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքները խայտառակ են, անմխիթար ու ողբերգական»,-այսօր երեկոյան «МОЯ АРМЕНИЯ/Իմ Հայաստան» թելեգրամյան ալիքի ուղիղ եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն Melik Adamyan 2 թելեգրամյան ալիքով միացմամբ պատասխանեց օգտատերերի մի շարք արտաքին ու ներքին քաղաքական հարցերի։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Новая Газета-ին, որում ի թիվս այլնի անդրադարձել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերություններին՝ չժխտելով, որ կազմակերպությունից դուրս գալու քննարկումներ եղել են:
Իսկ արդեն մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյրուն Բայրամովի հանդիպումը։
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով հայցի ապահովում կիրառելու դատարանի որոշման կապակցությամբ․
Լիբանանահայ գործարար Սևակ Արծրունին, որը «Դրոյի գործով» մեղավոր ճանաչված, ցմահ ազատազրկված ու արդեն 2021 թվականին ազատ արձակված Արսեն Արծրունիի եղբայրն է, հրաժարվում է ավարտել Դավիթաշենի 4-րդ թաղամասում հատուկ հայրենադարձների համար կառուցված շենքը։
Նրանց կարծիքով՝ հոգաբարձուների նախկին խորհուրդն ապօրինի է լուծարվել, քանի որ խորհրդի նախագահի անունով չեն գրվել դիմումները: Հոգաբարձուների խորհրդում էլ չեն քննարկվել այդ դիմումները: Իսկ այս ամենը հակասում է «Հիմնադրամների մասին» օրենքին:
Կան մարդիկ, ովքեր երազում են ստանալ բուժքրոջ մասնագիտություն, սակայն ինչ-ինչ հանգամանքների պատճառով դա չի ստացվում: Նրանցից մեկը 20-ամյա Անահիտն է:
Առաջիկա կիրակի օրը խոստանում է թեժ լինել տարածաշրջանի համար։ Մայիսի 14-ին Բրյուսելում սպասվում են ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև բանակցություններ, ինչպես նաև նախագահական ընտրություններ Թուրքիայում։
Երեկ՝ մայիսի 11-ին, Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ:
Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը
Երևանում ինքնագլորներով տեղաշարժվելը հաճախ փրկում է ամենօրյա խցանումներից, սակայն դրանք շարունակում են վտանգավոր լինել՝ ինչպես վարոդների, այնպես էլ՝ հետիոտնի համար։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելուն:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր գրավոր հարցում է ուղարկում ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ հետաքրքվելով, թե ո՞վ է փոխարինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մահվան ժամանակաշրջանում՝ մինչև նրա հարություն առնելը։
Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց:
Շատերին կթվա, որ շուրջ 6 ժամ պետական սահմանին լարվածություն ունեցող երկրի ղեկավարը, մարտական գործողություններին զուգահեռ ընթացող կառավարության նիստում պետք է խոսեր հիմնականում իրավիճակի վրաբերյալ, տար գնահատականեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր տեղի ուենցող հերթական ագրեսիային։ Սա կլիներ նորմալ ու տրամաբանված պետություն ունենալիս, որը մենք ուղիղի 5 տարի է՝ չունենք։
Հրաժարականն եւ քո համար է ճիշտ,եւ պետության։
Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ, հայտարարություն էր տարածել:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մայիսի 3-ից ստորագրահավաք է նախաձեռնել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետը հեռացնելու պահանջով։
Մայիսի 8-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի:
«Բարեփոխումներ» բառը ներկայիս կառավարիչներն օգտագործում են միայն քաղաքացիներից նոր փողեր կուտակելու համար։
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արցախյան երեք պատերազմի մասնակից Կարմեն Ավետիսյանը դիմելով արցախահայությանը՝ ասաց՝ որևէ ժամանակ հեշտ չի եղել:
«Ափսոսանք, դառնություն ենք զգում, միևնույն ժամանակ՝ հպարտություն: Մեր պապերը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ պայքարեցին հանուն Հայաստանի ազատագրության, որովհետև ֆաշիստական Գերմանիայի հաջողության դեպքում Թուրքիան բացելու էր երկրորդ ֆրոնտը, և Հայաստանը վերածվելու էր թուրքական վիլայեթի»,- Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Բեռլինը գրավող, Ստալինգրադն ազատագրող հերոսների թոռները 1992 թվականին ազատագրեցին Շուշին:
Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները.