168.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Պատճառների վերաբերյալ այս պահին տեղեկություն չկա:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ հայ հասարակությունում ուղղորդվող և գեներացված ատելությունը կին քաղաքական գործիչների, հասարակական ակտիվություն դրսևորող կանանց նկատմամբ հասել է այն մասշտաբների, որ ցանկություն կա ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների միջոցով ուղղակի լռեցնել կանանց։
Այսօր առավոտյան Վարդաշեն վարչական շրջանի մի խումբ բնակիչներ Երևանի քաղաքապետարանի մոտ էին, սպասում էին, որպեսզի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իրենց ընդունի։ Սակայն 1 ժամից ավելի սպասելուց հետո, բնակիչներին Տիգրան Ավինյանն այդպես էլ չընդունեց։
«Վրաստանից այնքան են թռչնամիս ներմուծել, որ սառեցվածը վերածել են թարմ պաղեցվածի, որի իրավունքը չունեն: Հիմա մենք դիմել ենք Արբիտրաժային դատարան, քանի որ ստեղծում են անհավասար մրցակցություն՝ տեղական և ներկրված թռչնամսի միջև»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
«Իշխանություն կոչվածը մեզ 2-րդ անգամ խաբեց ՝ թողնելով այս կիսախարխուլ շենքում, որն ամեն պահի կարող է փլուզվել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքի բնակիչները:
41-ամյա Նորա Նավասարդյանը մինչ պատերազմը ապրել է իր 4 երեխաների և ամուսնու մայրիկի հետ Հադրութի շրջանի գյուղ Ջրակուսում: Նորայի ամուսինը՝ Նավասարդյան Դավիթը, զոհվել է 2014թ. հոկտեմբերի 1-ին Ջրականում:
Այս հետազոտությունը ևս մեկ ապացույց է առ այն, որ Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներն անգամ այլևս չեն կարող աչք փակել և թաքցնել նրա կառավարման ձախողումները
Ամերիկյան հանրահայտ «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերությունը, որը հայտնի է իր խիստ հակահայկական գործունեությամբ Միացյալ Նահանգներում՝ ծառայություններ մատուցելով թուրք-ադրբեջանական լոբբիին Վաշինգտոնում, ծառայություններ է մատուցում Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությանը:
Մարտի 31-ին Ազգային ժողովի (ԱԺ) Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր գրանցվել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
Արդեն 114 օր է՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար արցախահայեր, արդեն 3 ամսից ավելի է՝ գտնվում են հումանիտար աղետի մեջ։ Շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, դաշտում աշխատող քաղաքացիական անձանց վրա՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքներին։
Վարորդ Ջեմս Ստեփանյանը 168.am-ի խմբագրություն ուղարկած իր նամակում կարծիք է հայտնել, որ մեքենաների տեխնիկական զննումն ավելորդություն է, ավելին՝ նա կարծես համոզված է, որ վարորդն ինքն է շահագրգռված, որ մեքենան սարքին լինի, այլ ոչ թե զննումից հետո խնդիրը պարզվի և ուղղվի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ թե Էդգար Ղազարյանի ուժեղ խոսքի, թե քպ-ական ոհմակի լորձոտ ճիվաղների մասին շատ են արդեն կարծիքները, ցանկանում եմ անդրադառնալ իշխանական թեկնածուի պահվածքին այսօրվա նիստի ընթացքում:
Ոնց են այդ տվյալները հասանելի դարձել Աննա Հակոբյանին. ով է դասալքության պատասխանատուն. Բագրատ Սրբազան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Բոլե՛յն, դու գնում են այնպիսի հավաքույթների, որտեղ արդեն ամեն ինչ գցած է տեղը, մի օր սխալվի, արի մեր տղերքի հուշ-երեկոների, ու դու կլսես ամեն ինչը, ինչ որ քո մասին մտածում են մնացած ծնողները, իսկ իրենք շատ-շատ են, ովքեր քո և քո ընտանիքի մասին գիտեն ճիշտը:
«Մեր երկրի սահմաններն օրեցօր փոքրանում են, որը շատ ցավալի է մեզ համար, որովհետև Հայրենիքի համար ամենաթանկը մենք վճարեցինք, ու դեռ վճարում են շատ ծնողներ՝ իրենց որդիների կյանքի գնով»,- հերոս Էրիկ Եղիազարյանի հիշատակին անվանակոչված մարզահրապարակի բացման արարողության ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:
«Մենք պիտի շտապենք, ժողովուրդ,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ նախկին վարչապետ, շարժման անդամ Հրանտ Բագրատյանը, ապա անդրադառնալով ՊՆ ստորաբաժանումներն ԱԱԾ սահմանապահ զորքերով փոխարինելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց,- Ինքը պրոբլեմ ունի: Երբ Ադրբեջանը գալիս է, Ալիևը պահանջում է՝ դիմացս ուժ մի դիր: Իսկ ինքը երբ զինվորներին ասում է՝ իջեք, ոմանք չեն իջնում, իսկ ԱԱԾ-ն կիջնի: Այստեղ տարբերակ չկա. մաքուր դավաճանության հետ գործ ունենք, պայմանավորվածության հետ»:
«Սյունիքում իրավիճակը սարսափելի է, մի գիշերվա մեջ, առանց 1 կրակոցի, ադրբեջանական կողմն առաջ է եկել»,- այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որը նոր է վերադարձել Սյունիքի մարզի Տեղ գյուղից:
ՀՀ ոստիկանությունը որևէ հաղորդում չի ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ։ Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։
Ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Եթե այս ամենն իշխանություններին ընտրողները չհասկացան, կարծում եմ՝ չի գտնվի համարժեք բառ, որով կկարողանամ նրանց բնութագրել։ Այն, ինչը մենք զրկանքներով ստեղծել էինք, սրանք մեկ վայրկյանում ոչնչացրեցին։ Տեսեք՝ ինչ են անում բուհերի շենքերը, ո՞վ են սրանք։ Ամեն օր նախկին իշխանություններին են քննադատում, դա անում են իրենց ընտրազանգվածի համար, որպեսզի կարողանան իրենց սև գործն անեն։
Մարտի 10-ին 168.am-ը Գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել Շիրակի և Լոռու մարզերի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ Շիրակի մարզում ծավալած գործունեության վերաբերյալ, կոնկրետ փաստի առնչությամբ:
վկայակոչած «նախնական վարկածի» առկայությունը հիմնավորվում է նաև Մհեր Սահակյանի հարցաքննության ժամանակ քննիչի առաջադրած հարցերով։
«Այս պահին անցել ենք միակողմանի երթևեկության: Այսինքն, Գարգեին Նժդեհից դեպի Սասունցի Դավիթ կայարան առաջին գծով և արդեն երկրորդ գծով Սասունցի Դավիթ կայարանից՝ դեպի Բարեկամություն: Մետրոպոլիտենի աշխատակիցներն այս պահին անում են հնարավոր ամեն ինչ՝ բնականոն երթևեկությունը վերականգնելու համար»,- 168.am-ին հայտնեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»- ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
Առավոտյան համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Բաքվի բանտում սպանվել է 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, որը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։
Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։
Կառավարության մարտի 30-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել էր, որ 2023-ի ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։
«Երեք տարի է, մի ձու չի ներկրվել: Ավելի շատ արտահանում ենք ու հիմնականում՝ Ռուսաստան: Ոլորտը զարգանում է, թող չխանգարեն, օգնել պետք չէ: Մենք կարողանում ենք ապահովել շուկան»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը:
Ընդդիմադիր մանդատ ունեցողներս շարունակում ենք թույլ տալ էդ տականքների «беспредел»-ը։ Որևէ այլ բան չէի սպասում, որովհետև ՊՊԾ Սսաքոյից մինչև շարքային Նիկոլի ստրուկ ոստիկանին իր տեղը ցույց տալու փոխարեն, ուսապարկ Ալենին իր տեղը ցույց տալու փոխարեն ջերմագին բարևներ ու …