Հունիսի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցների վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն: Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ԱԺ աշխատակիցներին հերթական պարգևավճարը տալու վերաբերյալ։ Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում.
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ խորհրդարանում հնչեցրած հայտարարություններից մեկին, թե՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը կստանա «կադաստրի թուղթ», ասաց, որ դա եթե բնորոշի դավաճանական, ապա մեղմ կլինի։
ՔՊ-ն թուրքի ցանկությունը կատարած իշխանազավթին սատարելով՝ հեշտացնում է հետագա գործընթացները
Բան այն է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչնդոտ.
ԵԿ, Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, Սպարապետի զինակիցներ, սպաներ, գեներալներ, ձայն հանեք, ու՞ր եք։
«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կոմունիկացիաների առանձին օրակարգ գոյություն չունի: Դա հարց է, որը տեղավորվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շրջանակում, որտեղ այդ թվում արձանագրվում է, որ նաև այդ հաղորդակցությունը ՀՀ-ն պատրաստ է ապահովել»,-այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ովքեր իմ կողքին եղան պայքարի ընթացքում: Հատուկ շնորհակալություն ՎԵՏՕ շարժման իմ քույրերին և եղբայրներին իրենց սկզբունքայնության և վճռականության համար…
Փայտիկն այս, կուլտուրական ասած, անձնական հիգիենայի պարագա էր։ Կարող եք պատկերացնել թե ինչ նպատակներով էին օգտագործում այն հռոմեացիները։
«Հայաստանի մայրաքաղաք Երևանի դատարանը պետք է ապասառեցնի լրագրող Դավիթ Սարգսյանի հաշվեհամարների և «168 Ժամ» անկախ լրատվականի գույքի վրա դրված արգելանքները, իսկ երկրի իշխանությունները պետք է ապահովեն, որ մամուլի ներկայացուցիչներն իրենց աշխատանքի համար իրավական հաշվեհարդարի չենթարկվեն»,- այս մասին հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ – Committee to Protect Journalists) միջազգային կազմակերպությունը։
Նիկոլ Փաշինյանը նորից ստում է միայն մեկ նպատակով՝ հասարակաության մեջ տպավորություն ստեղծելու, որ այն ռազմական եւ դիվանագիտական աղետը, որին նա տարավ մեր ազգին, տեղի էր ունեցել, իբր, անցյալում, դեռ մինչեւ իր իշխանության գալը։
Մայիսի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»։
Երևանի ավագանին նախագիծ է մշակել, համաձայն որի՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի համար կսահմանվի արտոնություն՝ Արցախի և Հայաստանի պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացված վնասվածքներից հաջորդող տարիներին մահացած անձանց ընտանիքի անդամներին, առաջին, երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող անձանց ընտանիքներին:
Մի՛ տարածեք խուճապ, մաղձ, մի՛ փորձեք հին հաշիվներ մաքրել, մի՛ ընկեք էժանագին «ղժիկների» հետևից:
Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Արցախի ու Հայաստանի փրկության համար Դաշնակցությունը պատրաստ է ներգրավվել ցանկացած արդյունավետ քննարկման ու համագործակցության մեջ։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հերքեց տարածվող լուրերը, թե իր կինը՝ Աննա Հակոբյանը, և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհիներն են:
«Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է՝ Արագածը, և սա է այն քաղաքականությունը, որը ՀՀ-ին զարգանալու հնարավորություն կտա: Մնացածը, էն մյուս քաղաքականությունները, Հայաստանին իր պատմական բոլորիս հայտնի ցիկլի մեջ դնելն է, որի վերջում կայսրությունների փլուզման կոնսոլիդացիայի շրջանում պետություն ստեղծել-կորցնելն է, շատ դեպքերում՝ նույնիսկ սեփական կամքից անկախ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հրապարակումներից կարող ենք ամբողջական եզրակացություն կազմել:
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հիշեցրին, թե ինչպես է նա տարբեր ժամանակներում, մասնավորապես՝ 2021-ի նախընտրական շրջանում Արցախի խնդրի կարգավորման տարբեր լուծումներ առաջարկել, այդ թվում՝ «անջատում՝ հանուն փրկության», և չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորություն չկա, ինչն ասում է այսօր: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խաբել է իր ընտրողներին:
«ՀՀ իշխանությունը մտել է Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքների Ադրբեջանին հանձնման գործընթաց»,- այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի մոտ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Կառավարության շենքի մոտ ոստիկանության աննախադեպ ուժերի կուտակմանը, այսօր հրավիրված ասուլիսին ու հնարավոր զարգացումներին։
Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու /Աշոտին կրկին առևանգելու/ հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա․Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է։
Նիկոլ Փաշինյանն անգամ իր ընտանիքի անդամներին օգտագործելն է նորմալ համարում. Հենրիխ Դանիելյան
«Սա վերաբերում է գործող իշխանությունների կողմից քաղաքական օպոնենտների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու հերթական դրսևորմանը»,- Մայր բուհից գումար հափշտակելու մեջ իրեն մեղադրելու մասին հրավիրված ասուլիսում ասաց ԵՊՀ դասախոս, դոցենտ, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: Նա նաև ընդգծեց, որ իրեն վերագրվել է հանցանքի մեղադրանք՝ պաշտոնական դիրք չարաշահելու, կոռուպցիոն սխեմայի մեջ լինելու, հովանավորչությամբ զբաղվելու հատկանիշներով, ինչի առնչությամբ ԵՊՀ-ին պատճառվել է 5.7 միլիոն դրամի վնաս:
Նշենք, որ մայիսի 20–ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մերժեց Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, և նա 1 ամսով կալանավորվեց։
Դուք բոլորիս փորձում եք դարձնել ստրուկ. չի ստացվելու. Ռուբեն Վարդանյանը` Փաշինյանին
Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կալանքը ծայրահեղ միջոց է, այլ ոչ թե առաջնային տարբերակ:
Վստահ եմ, որ Հայաստանի դատավորների 90%-ը չէր գնա բարոյականության տեսանկյունից այդ նսեմ քայլին: Որքան էլ գործի համգամանքներն արժանահավատ չլինեն` հասկանալի է, որ գործը պետք է քննվի, և դրա համար կան խափանման միջոցի տարատեսակ այլ ձևեր, բայց ո´չ կալանքը: Այստեղ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև հատել է բարոյականության սահմանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի իմ հյուրն այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրն էր՝ Ալիսա Գևորգյանը: Տեսագրությունը սկսեցինք ժամը 12:25-ին: Դատարանի որոշումը պետք է լիներ ժամը 15:00-ին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: