
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացահայազգի մեծանուն գիտնական, բևեռախույզ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվանմասին:
Արթուր Չիլինգարովին ճանաչողները առաջին հերթին նրան բնորոշում են որպես խիզախ, կամային ու նպատակասլաց մարդու, անվանի գիտնականի, որն անգնահատելի ներդրում է ունեցել ինչպեսխորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացմանգործում:
Նշանակալի է նրա ավանդը նաև երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման գործում:
Կորստի այս ծանր պահին խորին ցավակցությունև զորակցություն եմ հայտնում Արթուր Չիլինգարովի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:
Անվանի գիտնականի և աշխատասեր, իմաստունմարդու հիշատակը մշտապես վառ կմնասերունդների հիշողության մեջ»։