
Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին:
Պատկերացնում ե՞ք` դեռ իրենք են զարմացած:
Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած` օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք` անցավ գնա՞ց:
Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլ հենց ձեր վրա:
Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու»: