
Դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրում է ՀՀ-ում դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը. Դավիթ Հարությունյան

Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում արձանագրել է, որ դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ, ինչի արդյունքում դատավորը հեռացվել է դատական համակարգից։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը շեշտում է՝ ՄԻԵԴ-ը հաստատեց՝ մածունը սև չի լինում։
«Ուղենիշային որոշում, որն արձանագրեց դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։ Սույն որոշումը նաև ԲԴԽ-ի գործունեության առաջին գնահատականն է, որն արձանագրում է դատական իշխանության անկախության դեմ ոտնձգության փաստը։
Շնորհակալություն դատավոր Սուրեն Անտոնյանին, նրա փաստաբաններ Էմիլ Ամիրխանյանին և Արման Զրվանդյանին՝ արդարության վերականգնման այս կարևոր որոշմանն իրենց ջանքերով նպաստելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Հարությունյանը։