Բաժիններ՝

Հակահիգիենիկ վիճակ է, թունավոր գազերը լցվում են տուն․ Ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք․ ահազանգում են Անդրանիկի 77 շենքի բնակիչները

168.am-ի խմբագրությանն են դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի առաջին մուտքի բնակիչները՝ ահազանգելով շենքում տիրող հակասանիտարական վիճակի մասին։

«Արդեն 13 օր է՝ մեր նկուղ են լցվում կոյուղու կեղտաջրերը։ Դիմել ենք մեր համատիրությանը, եկել ասել են, որ խցանված են ջրահորերը, պետք է բացվեն, որի համար էլ պետք է դիմել «Վեոլիա ջրին»։ Այդ օրվանից ամեն օր դիմում ենք «Վեոլիա»-ին, բայց առ այսօր՝ ոչ մի փոփոխություն,- 168am-ի հետ զրույցում փոխանցեց բնակիչ տիկին Նարինեն՝ տեղեկացնելով, որ «Վեոլիա ջրից» միայն 1 անգամ են եկել,-  Հունվարի 16-ին եկան ու ասացին՝ խնդիրը մեծ է, պետք է գանք, քանդենք, բայց այդպես էլ չեն գալիս։ Զանգում ենք, իրենք ասում են՝ մեզ մոտ գրանցվեց, նույնը համատիրության դեպքում է, զանգում ենք թաղապետարան, այնտեղ էլ են ասում՝ գրանցվեց, բայց ոչ մի բան»։

Տիկին Նարինեն պատմեց՝ իրենց տանն ունեն մանկահասակ երեխա՝ թոռնիկ, ու ընտանիքը ստիպված ժամանակավոր տեղափոխվել է։

Կարդացեք նաև

«Ես խոսում եմ մեր մուտքի ամբողջ բնակիչների անունից, ահազանգում եմ՝ հակահիգիենիկ վիճակ է, թունավոր գազերը լցվում են մեր տները, գարշահոտություն է։ Ո՞ւմ դիմենք, էլ ի՞նչ անենք»,- պատմեց նա։

Տեսանյութեր

Լրահոս