Մի ջղաձգվիր, որ քեզ չեն ընկալում լուրջ ու առաքինի, երբ «խաղաղության խաչմերուկ» բրյոշուրը ձեռքիդ փորձում ես ուրիշներին ցույց տալ այդ բրյոշուրի մեջ ներառված նրանց շահը: Նրանք քեզանից լավ ու խորը գիտեն իրենց շահը և հասկանում են, թե դրա տակ, ինչպես ես ուզում իրենցից ստանալ քո անձնական արտաքին լեգիտիմությունը: Նրանք զգում են, թե ինչպես ես ամեն կերպ խոսափում պետությանդ տարածքային ամբողջականության վերականգման հարցը իրենց մոտ բարձրացնելուց:
Ազգային ժողովը տարին սկսել է 2025 թվականի իր կարիքների համար պաշտոնական պատվիրակության անդամների հյուրասիրության կազմակերպման և տրանսպորտային սպասարկման ծառայությունների ձեռքբերման մի քանի պայմանագրերի կնքմամբ։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։
«Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝
Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից մտել են լարվածության շրջան: Ընդ որում` հրապարակային լարվածության:
Նիկոլ Փաշինյան-ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս «հանդիպման» լուսանկարը համացանցում ակտիվ շրջանառող իշխանամետ քարոզիչներին որպես հակակշիռ և ապացույց, թե ինչպես են տեղի ունենում ԱՄՆ փոխնախագահների հետ բարձրաստիճան պաշտոնյաների հետ արարողակարգային հանդիպումները, ֆեյսբուքյան օգտատեր Հեվհաննես Խաչատրյանը տարածել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ջո Բայդենի այս լուսանկարները՝ գրելով. «ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումն այս տեսքն է ունենում…»։
Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունման միակ «օգտակար» կողմը հայաստանյան որոշ շրջանակների համար կլինի այդ գաղափարի նախընտրական շահարկումը։
Ուշագրավ է, որ Զախարովան օգտագործեց, «այսպես կոչված, թավշյա հեղափոխություն» անվանումը, որը կիրառվում է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործընթացի վերաբերյալ, որի հետևանքով Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը։
Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը և Ընկերությանը։
Այն ժամանակվա կեղծ ընդդիմադիրները, ովքեր հետագայում, որպես իշխանություն ունեցան իրենց ուրույն և ազդեցիկ դերը մեր երկիրը դեպի կործանման տանելու գործում, պայքարում էին իբրև տրանսպորտի թանկացման դեմ, որի վերաբերյալ այն ժամանակ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ նպատակ և ցանկություն չունենք ուղեվարձը բարձրացնելու:
Արդյունքում տեղի է ունենալու քաղհասարակության պլատֆորմի վերակազմավորում։ Շատ կարևոր է, որ բացը լրացվի ոչ թե ծայրահեղ գաղափարներով՝ պոպուլիստական կամ արկածախնդիր, այլ գրագետ իդեաներով։
Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունն օրերս հերթական դրամաշնորհն է տրամադրել։ Նախարարությունից ստացած դրամաշնորհով «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ն 9 միլիոն 159.000 դրամով կապահովի «Ապարանը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի իրականացումը։
Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործական հիմնադրամի աշխատակազմին հանձնարարել է սկսել լայնածավալ ծրագիր և աջակցել այլ անհատների և կազմակերպությունների այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին, հերոսների մեծարմանը, միասնական անցյալի գնահատմանը, այդ հաղթանակի պատմական և քաղաքակրթական կարևորության ներկայացմանը։ Այսօր արդեն ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այդ նպատակին ուղղված նախագծերից մեկի մեկնարկն այլևս տրված է:
Հիշո՞ւմ եք մեր օլիգարխների բարեգործության մասին հայաստանյան հասարակության որոշակի հատվածի տեսակետը. թող հարկերը վճարեն, թող իրական շուկայական մրցակցության պայմաններում աշխատեն, թող կոռուպցիոն համակարգը չսնեն, իրենց բարեգործությունը չենք ուզում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
ԱՄՆ-ում ի պատիվ Նիկոլ Փաշինյանի՝ «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը մասնակցել է նաև Հայաստանի աղանդավորական կազմակերպություններից մեկի` «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Հերթական դատական նիստից հետո նախկին նախարարը թեև հրաժարվեց պատասխանել իրեն առնչվող գործի առնչությամբ 168․am-ի հարցերին՝ նկատելով, որ ավելի ուշ ու առավել հանգամանալից կխոսի, սակայն մի քանի հարցի պատասխանեց նրա պաշտպանը՝ Տիգրան Եգորյանը։
Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), երեկ ասել է, որ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հարգելով աշխատավորների բողոքի ձայն բարձրացնելու և իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլ իրականացնելու սահմանադրական իրավունքը, անհանգստացած է ԶՊՄԿ ՓԲԸ մի խումբ աշխատակիցների նախաձեռնած անօրինական՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74 հոդվածի կոպիտ խախտումներով իրականացված գործողություններով, որի հետևանքով խաթարվել է երկրի թիվ մեկ հարկատուն հանդիսացող խոշորագույն ընկերության բնականոն գործունեությունը։
Փաշինյանն Աշոտյանին չի կարողանում ներել ճշմարտության բացահայտումը. Աննա Մկրտչյան
Հիշեցի Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենին, ով 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Ինչու՞ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և ուժեղ գլոբալ տուրբուլենտության պայմաններում քննարկել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին ավելացել է։ Sputnik Արմենիան պարզել է, որ ընթացիկ տարում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։
Մինչ Երևանում շարունակում են բոյկոտել ավագանու հերթական որոշումը` ըստ որի, Երևանի հանրային տրանսպորտի օգտվողները 1 ուղևորության համար փետրվարի 1-ից կվճարեն 150 դրամ, իշխանությունը, ասում են` կոնտր-ակցիա է իրականացնում։
«Կոնկրետ իմ առաջարկած մարդը չի մասնակցելու, բայց հայկական կողմից՝ մասնավորապես եկեղեցուց և իրավաշտպաններից մասնակիցներ լինելու են»։
«Եթե նման քայլի գնան, դա կլինի ինքնասպանություն, այսօր պարենային անվտանգային խնդիրները գաղտնի բան չեն։ Եթե Հայաստանը փորձի ԵԱՏՄ-ից ոտքը դուրս դնի, այս ժողովուրդը կարող է մեկ բուռ հող լցնի բերանը»։
«Նաև պարտք ունենք նրանց առաջ, սրանք պաթետիկ խոսքեր չեն: Կոնկրետ ես իմ պարտքն եմ համարում հնարավոր և անհնարին բոլոր ձևերով, թեկուզ այս պայմաններում, որ այսօր, չգիտեմ՝ ինչու, բայց արհեստականորեն կոնկրետ Մոնթեի անձի հետ կապված խնդիր է դարձել սոցցանցերում անդրադառնալը, ես ուզեցի անպայման հենց այդ պատմվածքը, հենց այդ հատվածը տեղ գտներ ներկայացման մեջ և լիներ Մոնթեն՝ իր հավերժությամբ: Ի վերջո, ինչքան էլ փորձեն արգելել, Մոնթեն ապրելու է: Ավելին՝ ինչքան արգելում են, Մոնթե անունով ավելի շատ են այսօր հայ ծնողներն անվանակոչում իրենց երեխաներին: Մոնթեն վերածնվում է ամեն անգամ նորից ու նորից»,- ընդգծեց Ռուզաննա Խաչատրյանը։
«Այստեղ են ասում՝ մի գիժ քարը գլորում է ձորը, 10 խելոք չի կարողանում հանի, մի հոգու համար բոլորին նույն արշինով են չափում։ Որքան էլ ես միայնակ պայքարեմ, չեմ կարող, համատարած պետք է ոտքի կանգնեն։ Քաղաքապետ կոչվածի հայրը «Օփելի» վարորդներին ասում էր՝ «համբալ», իմ Վարդանի մեքենան հիմա որ կա, «Օփել» է, բա հիմա չգնա՞մ՝ ասեմ՝ այ ոչխար, համբալն ո՞վ է։
ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանը փակվել է ամերիկյան վարչակազմի որոշմամբ, շենքից ցուցանակը հանվել է։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Անկեղծորեն ասած՝ բան չեմ հասկանում։ ԱՎԾ-ն 1 ամիս առաջ հրապարակել էր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏՎՑ) 2024թ. հունվար-նոյեմբերը 2023թ. հունվար նոյեմբերի նկատմամբ՝ 7.4% հավելաճ։