
Ժողովուրդն այլևս զզվում է իրենցից. իրենք ուժեղացնում են քաղաքական ռեպրեսիաները. Սամվել Նիկոյան
Լարված շրջանում կամ աղմկահարույց հայտարարությունների ֆոնին, ինչպիսին նոր Սահմանադրություն ունենալն է, իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներ են սկսվում ընդդիմախոսների նկատմամբ:
ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանի դիտարկմամբ, այս օրինաչափությունը կավարտվի, երբ Հայաստանում ավարտվի նիկոլիզմը:
«Երբ քաղաքական իրավիճակն այնպիսին է, երբ զգում են, որ այլևս իրենք ՀՀ-ում, հայաստանյան քաղաքական դաշտում, պետական կառավարման համակարգում անելիք չունեն, կամ՝ երբ զգում են, որ ժողովուրդն այլևս զզվում է իրենցից, ատում է իրենց, փորձում են իրենց դժգույն կյանքը քարշ տալ կառավարման համակարգում հետևյալ գործողություններով՝ անիմաստ հայտարարություններ անելով, խելագար ծրագրեր կազմելով, մտքեր ասելով, որ ամեն ինչը պտտվի իրենց առանցքի շուրջը, դրան զուգահեռ՝ փորձում են ուժեղացնել քաղաքական ռեպրեսիաները:
Իրենք էլ են զգում, որ իրավիճակ է փոխվել մեր պետության մեջ: Այսօր ինչի համար ենք այստեղ, այսօր մենք եկել ենք սատարելու մեր ընկերոջը, ով ընդամենը շատ հզոր ձևով կարողանում է քարոզչություն իրականացնել, նրա զենքը միտքն է, զենքն է»,- դատարանի մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին առաջադրված մեղադրանքին և նշելով, որ իշխանությունները դիմելու են քաղաքական նոր հետապնդումների:
«Անցնելու են շատ ավելի ճանաչված մարդկանց, ձերբակալելու են, կալանավորելու են, խայտառակելու են, ինչ արել են 7 տարի շարունակ»:
Մանրամասները՝ տեսանյութում