Բարդակն եղել է քովիդի, 44-օրյա պատերազմի, Սուրմալուի ողբերւության, 2022-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ. հիմա էլ առավոտ արթնանում ու լսում ենք այս աղետի մասին։
Այս գիշեր, ըստ պաշտոնական տեղեկությունների, ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ՊՆ N զորամասի կողմից օգտագործվող կացարանում. զոհվել է 15 զինվոր, կա 3 վիրավոր, որից երկուսը գտնվում են Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Տարօրինակ է, թե ինչպե՞ս նման խոշոր թվով զինծառայողներ չեն կարողացել դուրս գալ այրվող կացարանից, դեպքն առավել շատ պայթյունի է նման։ Հատկապես, երբ պատահարը տեղի է ունեցել ինժեներասակրավորային վաշտի զինծառայողների հետ, ինչն ակնհայտորեն կցանկանար թշնամին՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ տարածքները ականապատելու և «ականային տեռորի» վերաբերյալ մշտական հայտարարությունները։ Սա ցավալի կորուստ է ՀՀ բանակի համար թե՛ քանակական, թե՛ որակական առումով, քանի որ ինժեներասակրավորային զորքերի պատրաստումը երկարատև գործընթաց է։
Այսօր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնականի ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում, որը տեղի է ունենալու ժամը 16։30-ին, 168.am-ի տեղեկություններով, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Էրիկ Ալեքսանյանին կրկին կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարանին։
Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում: Ի՞նչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բաներ չեք կարողանում անել:
Թշնամու կողմից Արցախի շրջափակման 38-րդ օրը մարդիկ դժվարություններ հաղթահարելով՝ շարունակում են պայքարել հանուն իրենց հողում ապրելու։
«Դուք ասացիք՝ խաղաղության օրակարգը ստորագրությունով չի սկսվում, այլ սկսվում է ստորագրությունից հետո, բայց եթե այդպես գնանք, խաղաղության օրակարգն իրականում փաստաթուղթ չէ, մտածողություն է, և հարցերի որոշակի դիտանկյուն է, և այնպես չէ, որ այդ մտածողությունը հենց հիմա նույնիսկ բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են խաղաղության օրակարգի կողմնակից, այնպես չէ, որ մենք որդեգրել ենք այդ մտածողությունը: Դա էլ է ճանապարհ, և այդ ճանապարհն էլ հեշտ չէ: Եվ այդ ճանապարհին, որ ասում եք՝ դիմադրություն, իսկ ո՞վ է ասում, որ դիմադրությունը ենթադրում է պայքար, իսկ ո՞վ է ասել, որ այդ պայքարը մեր և ուրիշների մեջ է»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Այս պահին ԵԽ դիմաց հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում, որը, մեր տեղեկություններով, կազմակերպվել է Հայաստանի մի քանի ընդդիմադիրների կողմից։
Եթե այս հարցը տայիք մի քանի տարի առաջ, կասեի՝ համախմբվենք հայերով, ամրացնենք բանակը, զենք ձեռք բերենք, լավ դաշնակիցներ ձեռք բերենք, նոր սերնդի մեջ ամրացնենք հայրենատեր լինելու գաղափարը։ Կասեի՝ պայքարենք բոլոր ոլորտներում՝ բանակ, կրթություն, գիտություն, դիվանագիտություն․․․
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհամեստ է ասել, որ հերթական կանխատեսումս իրականություն է դարձել։
«Մի բան կասեմ՝ դուք Ազատիչի կոշիկի կեղտը չարժեք, դուք ձեր մակարդակի խաղերի մեջ մնացեք, մինչ գա ձեր հատուցման և դավաճանության համար պատասխան տալու սպասված օրը»։
44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գեներալները Ադրբեջանի գենշտաբում էին. թուրքական բայրաքթարներով մի սերունդ կոտորեցին, իսկ սրանք ասում են, թե նրանց կողմից սպառնալիք չի եղել։
168.am-ը շարունակում է շրջել Հայաստանի տարբեր մարզերով, քաղաքներով և գյուղերով, զրուցելու քաղաքացիների հետ, լսելու նրանց մտահոգություններն ու խնդիրները։ Մեր նկարահանող խումբն այս անգամ շրջել է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ։ Եթե նախկինում մարզային այցերի ընթացքում նման հարցումներին մարդկանց հիմնական դժգոհությունները սոցիալական թեմաներին էին առնչվում, ապա այսօր բոլորը մտահոգված էին սահմանային իրավիճակով։
Դեղագործական շուկայում պարբերաբար որոշ դեղերի դեֆիցիտ է նկատվում, իսկ ոլորտի ներկայացուցիչները բացատրում են՝ սա պայմանավորված է կորոնավիրուսով, ապա՝ նաև ռուս-ուկրաինական պատերազմով:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի երաշխավորը լինել և դրա մասին ՀՀ իշխանությունը շատ պարզ է խոսում։
Պետք է ապրել Հայաստանը հակապետական ռեժիմից ազատելու, պետության գահավիժումը կանգնեցնելու ,հայրենիքը թուրքերին չհանձնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար
Այսօր արդեն նիկոլի հրամանով փորձում են չեզոքացնել Ռուբեն Վարդանյանին:
Մենք ունենք մեկ նպատակ՝ միասնական ջանքերով շարունակել պայքարելը հանուն ճգնաժամի հաղթահարման, հանուն Արցախի հայկական ապագայի»։
Մեկ ամսից ավելի Արցախի Հանրապետություն չի մատակարարվում սնունդ, դեղորայք, վառելիք։ Արգելափակումը թույլ չի տալիս արցախցիներին տեղաշարժվել. hազարավոր մարդիկ արգելափակված են և չեն կարողանում հասնել իրենց տները, այդ թվում՝ երեխաներ, որոնք դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստան: Արցախի բնակիչները նույնիսկ զրկված են Հայաստանում մահացած իրենց հարազատին Արցախ տեղափոխելու և հուղարկավորել հնարավորությունից:
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ եթե գործող իշխանությունը անգործության է մատնվել ու ոչ մի բանով չի զբաղվում, դա չի նշանակում, որ ամբողջ բեռը պետք է թողնել երիտասարդության վրա և ասել, որ երիտասարդներից պետք է ակնկալել պետական խնդիրների լուծում:
Ընդդիմության ներսում պարբերաբար ծագում են անհարթություններ, մեղմ ասած՝ «գզվռտոցներ», որոնք դրսևորվում են ցածր կամ միջին օղակներում, բայց որոնք հետևանք են այն պրոբլեմի, որն այսօր ունի ընդդիմությունը: GALA TV-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե փորձում է ստեղծված իրավիճակի մասին տեղյակ պահել տարբեր երկրներում ապրող իր ընկերներին, բայց կարծում է, որ խնդիրն ավելի խորն է:
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ 34-ամյա Դավիթ Հարությունյանը դեկտեմբերի սկզբին մոր՝ 56-ամյա Լորետա Հովհաննիսյանի հետ բուժման նպատակով եկել էր Հայաստան և մնացել շրջափակման այս կողմում, իսկ հիմա ոչ թե չի կարողանում մոր հետ տուն վերադառնալ, այլ չի կարողանում մոր մարմինը տեղափոխել հայրենի գյուղ և հողին հանձնել․ տիկին Լորետան հունվարի 4-ին հիվանդանոցում մահացել է։
Ադրբեջանցի, կեղծ բնապահպանները, 32 օր է, ինչ փակ են պահում Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Տրամաբանությունը շատ պարզ է. Փաշինյանը մոտավորապես տասն անգամ ասել է, որ պատրաստ է ստորագրել ռուսական տարբերակը և պատրաստ է ստորագրել արևմտյան տարբերակը, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետև ռուսական տարբերակը ենթադրում էր Արցախի ինքնորոշման հարցի հետաձգում, իսկ հավաքական արևմտյան տարբերակն Արցախյան հարց չէր ներառում»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանք ունեն դարավոր, բարեկամական բնույթ, և որ Մոսկվան պատրաստակամ է հետայսու էլ ամրապնդել դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերով, այդ թվում ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում:
«Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանն ամեն կերպ փորձում էր դուր գալ Թուրքիային և Ադրբեջանին, ինչ, ի վերջո, ոչ միայն խոսքերով երևաց, այլ նաև՝ գործերով, երբ նա հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից՝ այն ժամանակ, երբ նույն թուրք-ադրբեջանական զորավարժությունները վերջին երկու տարվա մեջ չորս-հինգ անգամ արդեն եղել էին»,- «դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Թշնամի պետության կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 32 օր շարունակ փակ պահելու թեմայով հունվարի 12-ին կազմակերպված «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջին՝ Ստեփանակերտում և Երևանում մասնակցող Արցախի Հանրապետության ներկայացուցիչներ պատասխանում էին Արցախի և Հայաստանի, ինչպես նաև արտերկրի լրատվամիջոցների հարցերին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը: