
Մայրաքաղաքում տրանսպորտային կոլապս է. մարդիկ փորձում են ոտքով հասնել տուն

Քաղաքացիներն ահազանգում են` ձյան տեղումների հետևանքով կաթվածահար են փողոցները. չմաքրված փողոցներում վարորդներն ի վիճակի չեն հաղթահարել ճանապարհը։ Ավտոբուսի վարորդները հաճախ կանգնեցնում են մեքենաները` ուղևորներին խնդրելով ճանապարհը շարունակել ոտքով։
Նոր Նորքի զանգված հասնելն առավել բարդ է, քանի որ Մյասնիկյան պողոտան ծանրաբեռնած է, իսկ Նոր Նորք մտնող ճանապարհին կանգնած տասնյակ մեքենաներ կան։
Մարդիկ ուղղակի ոտքով են փորձում տուն հասնել։
Ավելացնենք, որ տաքսի գտնելն էլ է բարդ, իսկ գտնելու դեպքում` մինիմալ արժեքը սկսվում է 1500 դրամից։