
Դավիթ Ղուլյանը հերքում է. ասում է՝ ո՛չ ինձ են ասել, ո՛չ ես եմ ասել

Երեկ 168.am-ը «Թիկունքից խփողների իշխանությունը. Կամ՝ ինչպես Սրբուհի Գալյանը հանուն Փաշինյանի ուրացավ իրեն Սրբուհի Գալյան դարձնողին» վերտառությամբ հրապարակում էր կատարել, որում, ի թիվս Արդարադատության նախարարությանն առնչվող այլ դրվագների, գրել էր, որ «Գալյանը ցանկացել է աշխատանքից ազատել նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանին՝ պատճառաբանելով, թե իրենց հետագա համատեղ աշխատանքը չի պատկերացնում: Սակայն Դավիթ Ղուլյանը պատասխանել է Գալյանին, որ եթե նախարարը չի պատկերացնում իրենց հետագա աշխատանքը, ապա թող հենց նախարարն էլ ազատման դիմում գրի»:
Այսօր «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը դիմել է 168.am-ի խմբագրություն՝ հերքելով իր անվանն առնչվող այս տեղեկությունը. ըստ Դավիթ Ղուլյանի՝ այս տեղեկությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։