«Մարդիկ եկել, դպրոցը քոքից քանդում են՝ բոլոր առումներով։ Այս պահին 40 անդամից բաղկացած կոլեկտիվից 30-ը դասավանդում չի անում։ Ստացվում է, որ ես՝ որպես ծնող, իմ երեխային ուղարկում եմ դպրոց, առաջին ժամին դաս կա, երկրորդ ժամին չկա, մեկ ժամ պետք է պտտվի կամ գա տուն, հետո երրորդ ժամին նորից գնա դպրոց, ու այսպես շարունակ։ Ես իմ բանուգործը թողած՝ ամեն օր երեխաներին եմ տանում դպրոց ու բերում, ազատ մեկ ժամվա համար ո՞վ է պատասխանատուն, եթե երեխային այդ ընթացքում մի բան լինի, ո՞վ է պատասխան տալու։ Այսինքն՝ երեխան օրը 6-7 անգամ կարող է գնա դպրոց, հետ գա տուն»,- հավելեց մեր զրուցակիցը։
168․am-ը տարբեր առիթներով և պարբերաբար անդրադառնում է «իրական», «նոր», «սպիտակ», «թափանցիկ ու թավշյա»՝ իշխանական մակդիրներով բնութագրվող Հայաստանի պետական գերատեսչությունների՝ հաճախ կոռուպցիոն ռիսկերով, ոչ մրցակցային, ԽԾԲ սկզբունքով իրականացվող գնման գործընթացներին։
Ի՞նչ սպասել այն կառավարությունից, որի ղեկավարը հակադրության մեջ է դնում հասարակ քաղաքացուն ու իր զինծառայողին, կոչ անում դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, իր պաշտպանության նախարարը հայտարարում է, թե ՀՀ ի օկուպացված տարածքների խնդիրը բանակի խնդիրը չէ, ԵԿՄ նախագահն էլ իր հերթին հայտարարում, թե որևէ հնարավորություն չունեն Ադրբեջանի դեմ կռվելու, իսկ մնացյալ քպակականներն էլ սոխակի պես դայլայլում նմանատիպ թեզերի ներքո։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6:
Հայաստանի ստորագրությունը պե՞տք է մնա նոյեմբերի 9-ի հայտարարության տակ, թե՞ ոչ. պատասխանում է Բագրատ Սրբազանը
Նախագահ Սարգսյանը եղել է նրանց կյանքը պահպանողը, իսկ դուք այդ կյանքերը մատաղ անողներն եք։ Սերժ Սարգսյանի հարգանքը ծառայողների նկատմամբ արտացոլվում էր նրանց մայրերի ժպիտներում, երբ իրենց զավակները ողջ էին տուն վերադարձնում, իսկ քո շեֆի կառավարման տարիներին տան փոխարեն նրանք վերադառնում են Եռաբլուր։ Ես գիտեմ, որ դուք ամոթ չունեք, բայց գոնե ունեցեք այնքան խիզախություն, որ շեֆին ասեք.
Այն ծառայությունը, որը բանակն ու նրա անբաժանելի մասնիկը կազմող զինծառայողներն են արել արցախյան շարժումից, 2 հայկական հանրապետությունների անկախությունից ի վեր, ոչ միայն արժանի է ամենաբարձր հարգանքին, այլ ստիպում է բոլորիս բանակին առնչվելու որպես մեր պետականության գլխավոր հիմնասյան:
Չի կարելի Բանակը վերածել կլուբնիկ և այլ տիպի ուտել-խմել շոուների:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանը Անկախության հռչակագրի որոշման մեջ նոր բան չի ասել, Անկախության հռչակագիրն իր ողջ ծավալով չի եղել Սահմանադրության մաս։
Տիգրան Ավինյանը, ով իշխանության էր եկել 2018թ․ «Թավշյա հեղափոխության» ալիքով, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Ինչպես հայտնում է OCCRP-ն, նրա ընտանիքին պատկանող Irrigate LLC ընկերությունը ստացել է մեծ ֆինանսական շահույթ այն պետական գյուղատնտեսական ծրագրից, որը ղեկավարում էր հենց Ավինյանը՝ որպես փոխվարչապետ:
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավար Թուլսի Գաբարդը, որի թեկնածությունն առաջարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, նախկինում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք հակասում են ներկայիս վարչակազմի պաշտոնական գծին:
«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն արտահանմանն առնչվող դրվագներով, ընդհանուր առմամբ, մեծ տարբերություն չի տեսնում 2024 և 2025 թվականների ֆինանսական գլխավոր փաստաթղթերի միջև։
Սպիտակ տունը և Թրամփի թիմը կառուցողական աշխատում են անցումային գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։
Գյումրու Խաչատուր Ավետիսյանի թիվ 7 երաժշտական դպրոցում աշխատակիցների շրջանում աշխատավարձ ստանալու հետ կապված կան դժգոհություններ, սակայն դեռևս չեն բողոքում, քանի որ հույս ունեն, որ իրենց աշխատավարձը հաշված օրերի ընթացքում կստանան։
2021 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես պետք է փոխել, ժամկետը կրճատել. «Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»:
«Այս ամենը չեն գիտակցում Հայաստանի իշխանությունները, որոնք հիմար թեզ են գրել, թե «ՀԱՊԿ-ը հեռանում է տարածաշրջանից»։ Տարածաշրջանից ոչ մի տեղ չեն հեռանում ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը։ Ավելին, Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելով՝ Ռուսաստանը կավելացնի իր քաղաքական ակտիվները Հարավային Կովկասում»,- ասաց Էդուարդ Շարմազանվը։
Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Ներքին գործերի նախարարությունում 2024 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։ Հաշվեքննության առարկան պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն է, հաշվեքննության կատարման ժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:
Այսօր Բաքվում COP29-ի ղեկավարների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր խոսքում չշրջանցելով նաև Հայաստանն ու Ղարաբաղը։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկեց «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Ընդդիմադիր խմբակցության այս առաջարկը, որը հիմնված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, միջազգային քրեական դատարանի կանոնադրության վրա մերժվեց ու աշխարհում կա եւս երկու խորհրդարան, որը տեղում կմերժեր «Պատիվ ունեմ»-ի առաջարկը։ Դրանք, բնականաբար, Ադրբեջանի եւ Թուրքիայի Միլի-մեջլիսներն են։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանի հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից դիմելով քաղաքացիներին՝ ասաց՝ 2018 թվականին իշխանությունը մոտավորապես ասում էր հետևյալ նախադասությունները՝ աշխարհը ձեզ է լինելու, միայն թողեք՝ զավթեմ իշխանությունը, ամեն ինչ ձեր ասածով եմ անելու, միայն թողեք՝ զավթեմ իշխանությունը, և հիմա այս իշխանություններն իրենց նախկին ասածները ենթարկել են մուտացիայի։
Արևմուտքը համաշխարհային գործընթացներում առաջատարի դերը պահպանելու իր փորձերում ուզում է խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները շարունակում են ծաղրել ու սպառնալ ՀՀ իշխանություններին հնարավոր յուրաքանչյուր առիթով։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից մեկը՝ BakuTV-ն, եթերում հայտարարել է. «Փաշինյանի միակ ելքը Բաքու ժամանելն է և Ադրբեջանի պայմաններն ընդունելը, այլապես Հայաստանի գոյությունը, որը ռեգիոնը տանում է բնապահպանական աղետի, կասկածի տակ կհայտնվի»։
Այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ այն բյուջեն, որը հատկացնում են Հայաստանում սոցիալական ապահովությանը, բավարար չէ սոցիալական խնդիրները լուծելու համար։
Ազգային ժողովը վաղը մեկնարկող հերթական նստաշրջանին պատրաստվում է քննարկել 2025թ. պետական բյուջեի նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնության քվեարկության արդյունքները, իհարկե, կանխատեսելի են, սակայն դա բնավ չի նշանակում, որ պետք է լռել ու չարձանագրել բյուջեի նախագծում տեղ գտած թերությունների մասին։
Նոյեմբերի 9-ը տոն է սորոսածին էն ոհմակի համար, որ լափագրանտի համար ողջունեցին հայրենիքի վաճառքի բոլոր արարները։ Ի դեպ, Թրամփի ընտրվելուց հետո դրանց լափը կարծես թե կտրվելու է, բայց ոչինչ,Պուտինը կա։ Շատ արագ պլաստիկ վիրահատություն կանեն ու կեգերն՝ «боже царя храни»։
The Wall Street Journal պարբերականում տեղեկատվության արտահոսք է կազմակերպվել՝ ԱՄՆ նոր արտաքին քաղաքականության նշաններով։ Նշվում է, որ Թրամփը, «չնայած փոխադարձ թշնամանքին», պատրաստում է Իրանի հետ դիվանագիտական պայմանավորվածության սցենարը «գործարքի» մակարդակով և մտադիր է այն իրականացնել մինչև 2025 թվականի հունվարի վերջին նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն ասել է, որ նոր վարչակազմը կկենտրոնանա Ուկրաինայում խաղաղության հասնելու վրա, այլ ոչ թե երկրին թույլ տալու վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները, հայտնում է BBC-ն։
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված գործն արդեն 4 տարի է՝ ընթանում է։
Հոկտեմբերի 31-ին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: