Բաժիններ՝

Պետական ջազ նվագախումբը գարնան առաջին օրը շնորհավորել է Շոպենի նոկտյուրներից մեկի ջազային կատարմամբ

Գարնան առաջին օրվա կապակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային մշակմամբ է ներկայացրել Շոպենի նոկտյուրներից մեկը:

Ստեղծագործության հիման վրա նկարահանված հոլովակը հրապարակվել է նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ձեզ ենք ներկայացնում Ֆրեդերիկ Շոպենի, որի ծննդյան օրն է այսօր, հիասքանչ նոկտյուրներից մեկի ջազային մշակումը: Մաղթում ենք բոլորին գարնանային լուսաշող տրամադրաություն, ջերմ ժպիտներ և հարատև սեր»,- ասվում է հոլովակին կից գրառման մեջ:

Նվագախմբի առաջիկա համերգը, որը կոչվում է «Դու պետք է հավատաս գարնանը» (You must believe in Spring), տեղի կունենա մարտի 12-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031