Բաժիններ՝

20-րդ դարի ռետրո գործերը մեկ հարթակում. Պետական ջազ-նվագախումբը հանդես կգա հետաքրքիր ծրագրով

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:

Retro Jazz խորագրով համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում: Երեկոյին հնչելու են

Դյուկ Էլլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները:

«Ամեն նորը լավ մոռացված հինն է. հետադարձ հայացք անցյալին եզակի հնարավորությունները, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ»,- ասվում է նվագախմբի տարածած հաղոñդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728