Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը յուրովի է մեկնաբանել Կոմիտասի «Զուլոն»
Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որը նորովի է մատուցում հայկական ժողովրդական երգերը և պարբերաբար անդրադառնում է իսպանական սիրված ստեղծագործությունների, հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Կոմիտասի «Զուլո» երգը: Երգի հոլովակն արդեն համացանցում է:
«Վերջապես «Զուլոն» եկավ: Շնորհակալ եմ իմ տաղանդաշատ ընկերներին` Արթուր Արմենի Մնացականյանին, Նորայր Գափոյանին, Հակոբ Օրդակյանին, Գուրգեն Էբեջյանին, որոնք ջանք չխնայեցին իրենց մեծագույն ներդրումն ունենալ երգի ձայնագրման գործում, որի արդյունքը դուք կարող եք լսել երգի ամեն հատվածում»,-«Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է Վիգեն Հովսեփյանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով երգի և հոլովակի ստեղծման գործում մեծ ներդրում ունեցած բոլոր աջակիցներին:
Երաժիշտը խոստովանել է, որ «Զուլոն» մինչ օրս իր համար ամենաերկար սպասված աշխատանքներից է, որի վրա աշխատել են մեկ տարուց ավելի:
«Բարի դիտում, և հույս ունեմ կհավանեք»,- եզրափակել է Հովսեփյանը: