Ժան Միշել Բասքիայի «Այդ դեպքում» նկարը 93 մլն դոլարով վաճառվել է աճուրդում
Ամերիկացի նեոէքսպրեսիոնիստ և գրաֆիտիի ստեղծող Ժան Միշել Բասքիայի (1960 – 1988) «Այդ դեպքում» ստեղծագործությունը մայիսի 11-ին 93 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում:
Սակարկությունների հեռարձակումը կատարվել է աճուրդի կայքում:
Շահող գումարի չափը հայտարարվել է հեռախոսով և կազմել է 81 միլիոն դոլար, սակայն հաշվի առնելով բոլոր լրացուցիչ վճարները, հավաքորդը պետք է նկարի դիմաց տա 93,105 միլիոն դոլար:
Նկարչի այն ստեղծագործությունների շարքից վերջինը, որոնք պատկերում են գանգեր (հանգուցային մոտիվ Բասքիայի ստեղծագործության մեջ), նա ստեղծել է 1983 թվականին: Նույն շարքին պատկանող «Առանց անվանման» նկարը, որը նա նկարել է 1982 թվականին, 2017 թվականին վաճառվել է 110,5 միլիոն դոլարով՝ սահմանելով արժեքի ռեկորդ ամերիկացի նկարիչների՝ աճուրդով վաճառված ստեղծագործությունների համար:
Ինչպես նշում են Christie՚s-ի փորձագետները, սևամորթ նկարչի համար գանգը եղել է «անցյալի և մարդկային կյանքի վաղանցիկ բնույթի փոխաբերություն»՝ միևնույն ժամանակ ծառայելով «Նյու Յորքի փողոցներում երիտասարդ աֆրոամերիկացիներին դարանակալած վտանգների խորհրդանիշ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: