Բաժիններ՝

Սպիտակի «Հեքիաթների աշխարհ» թատերախումբը Երևանում ներկայացրեց «Սկեսուրը» բեմադրությունը

Սպիտակի մշակույթի պալատի «Հեքիաթների աշխարհ» թատերախումբը, որը պարբերաբար ներկայացումներով hանդես է գալիս ՀՀ մարզերում, մայիսի 7-ին «Սկեսուրը» ներկայացումը ցուցադրեց Հայաստանի թատերական գործիչների միության բեմում:

Թատերախմբի ղեկավար Արմինե Մելքոնյանը նշեց, որ կոլեկտիվը ձևավորվել է 2005 թվականին: Թատերախմբում խաղում են 6-14 տարեկան երեխաներ:

Մելքոնյանի խոսքով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը մշտապես աջակցել է իրենց և հնարավորություն է ընձեռել պարբերաբար ելույթ ունենալ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում, իսկ այս անգամ իրենց Երևան է հրավիրել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որին շնորհակալ են:

Անդրադառնալով «Սկեսուրը» բեմադրությանը՝ Մելքոնյանն ասաց, որ այն կարող է հետաքրքրել ինչպես պատանիներին, այնպես էլ մեծահասակներին: «Զվարճալի և հումորային, խրատական ներկայացում է՝ հիմնված իրական պատմության վրա: Սցենարի վրա աշխատել ենք երեխաների հետ: Այս բեմադրության մեջ զբաղված են 13 և 14 տարեկան երեխաները»,- նշեց թատերախմբի ղեկավարը:

Ներկայացման ավարտին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ՀԹԳՄ դիպլոմ շնորհեց թատերախմբին՝ ավելի քան 15 տարի անընդմեջ ինքնատիպ ներկայացումներով հանդես գալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս